https://arm.sputniknews.ru/20240306/svochium-eritasardutjan-hamashkharhajin-paratvonn-e-inch-hnaravvorutjunner-e-ajn-bacum-73094213.html
Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնն է. ի՞նչ հնարավորություններ է այն բացում
Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնն է. ի՞նչ հնարավորություններ է այն բացում
Sputnik Արմենիա
Փառատոնին 180 երկրներից մասնակցում է մոտ 20 հազար պատվիրակ։ 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T14:50+0400
2024-03-06T14:50+0400
2024-03-06T16:24+0400
փառատոն
սոչի
երիտասարդ
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72988901_0:171:3072:1899_1920x0_80_0_0_8755e74e43bbb879f3806223ecd18a45.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մարտի 1-ից 7-ը Սիրիուսի դաշնային տարածքում` Ռուսաստանի Սոչի քաղաքի մերձակայքում, անցկացվում է հետխորհրդային տարածքի երկրների համար ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը` Երիտասարդության համաշխարհային փառատոնը։Այս տարի փառատոնի ծրագիրը կառուցված է համամարդկային արժեքների, աշխարհի բոլոր ժողովուրդների համար հավասարության և արդարության գաղափարների շուրջ։Փառատոնին 180 երկրներից մասնակցում է մոտ 20 հազար պատվիրակ, լրագրողներ, փորձագետներ, կամավորներ, մեդիա հանրության ներկայացուցիչներ, գիտնականներ, դիվանագետներ, ձեռներեցներ։Սոչիում մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային փառատոնը. տեսանյութԵրիտասարդության համաշխարհային փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնում են ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում մի շարք ստեղծագործական միությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, մշակութային կոլեկտիվների ներկայայացուցիչներ։«Սա լավ հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար ինքնադրսևորման, փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման տեսանկյունից։Փորձելու ենք ակտիվ մասնակցել բանախոսությունների, ներկայացնել մեր գաղափարները, ստեղծել հիմքեր նոր` համատեղ ծրագրերի իրականացման համար և առավել ճանաչելի դարձնել մեր երկիրն ու մշակույթն աշխարհին»,–ասել է Երիտասարդության համաշխարհային փառատոնի Հայաստանի նախապատրաստական կոմիտեի նախագահ Միքայել Մարտիրոսյանը։Սոչին և Կապանը կարող են քույր քաղաքներ դառնալ. ԶախարովաՆշենք, որ փառատոնին մասնակցում են նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, որոնք փառատոնի շրջանակում հանդիպել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ:Հիշեցնենք` անցյալ տարի հայկական պատվիրակությունը արդյունավետ և կազմակերպված մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ II երիտասարդական ֆորումի աշխատանքներին, որը նույնպես անցկացվել է Սոչիի Սիրիուս դաշնային տարածքում։
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72988901_110:0:2841:2048_1920x0_80_0_0_97d436282c526e76a61a07d5b84478c7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
փառատոն, սոչի, երիտասարդ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան
փառատոն, սոչի, երիտասարդ, անկախ պետությունների համագործակցություն (ապհ), հայաստան
Սոչիում Երիտասարդության համաշխարհային փառատոնն է. ի՞նչ հնարավորություններ է այն բացում
14:50 06.03.2024 (Թարմացված է: 16:24 06.03.2024) Փառատոնին 180 երկրներից մասնակցում է մոտ 20 հազար պատվիրակ։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Մարտի 1-ից 7-ը Սիրիուսի դաշնային տարածքում` Ռուսաստանի Սոչի քաղաքի մերձակայքում, անցկացվում է հետխորհրդային տարածքի երկրների համար ամենահայտնի մշակութային իրադարձություններից մեկը` Երիտասարդության համաշխարհային փառատոնը։
Այս տարի փառատոնի ծրագիրը կառուցված է համամարդկային արժեքների, աշխարհի բոլոր ժողովուրդների համար հավասարության և արդարության գաղափարների շուրջ։
Փառատոնին 180 երկրներից մասնակցում է մոտ 20 հազար պատվիրակ, լրագրողներ, փորձագետներ, կամավորներ, մեդիա հանրության ներկայացուցիչներ, գիտնականներ, դիվանագետներ, ձեռներեցներ։
Երիտասարդության համաշխարհային փառատոնին այս տարի Հայաստանը ներկայացնում են ավելի քան 200 մասնակիցներ, այդ թվում մի շարք ստեղծագործական միությունների, երիտասարդական և ուսանողական կազմակերպությունների, Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների, մշակութային կոլեկտիվների ներկայայացուցիչներ։
«Սա լավ հնարավորություն է յուրաքանչյուր մասնակցի համար ինքնադրսևորման, փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման տեսանկյունից։Փորձելու ենք ակտիվ մասնակցել բանախոսությունների, ներկայացնել մեր գաղափարները, ստեղծել հիմքեր նոր` համատեղ ծրագրերի իրականացման համար և առավել ճանաչելի դարձնել մեր երկիրն ու մշակույթն աշխարհին»,–ասել է Երիտասարդության համաշխարհային փառատոնի Հայաստանի նախապատրաստական կոմիտեի նախագահ Միքայել Մարտիրոսյանը։
Նշենք, որ փառատոնին մասնակցում են նաև ՀՀԿ երիտթևի ներկայացուցիչները, որոնք փառատոնի շրջանակում հանդիպել են ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի, ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի ու Sputnik–ի և RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հետ:
Հիշեցնենք` անցյալ տարի հայկական պատվիրակությունը արդյունավետ և կազմակերպված մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ II երիտասարդական ֆորումի աշխատանքներին, որը նույնպես անցկացվել է Սոչիի Սիրիուս դաշնային տարածքում։