https://arm.sputniknews.ru/20240306/shat-karevvor-e-arterkri-rusalezu-mijavajrum-hajastani-nkatmamb-hetaqrqrutjun-arajacnely-73085440.html
Շատ կարևոր է արտերկրի ռուսալեզու միջավայրում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը
Շատ կարևոր է արտերկրի ռուսալեզու միջավայրում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը
Sputnik Արմենիա
Հայաստանում ռուսական տունը Երևան գալու հնարավորություն կընձեռի ոչ միայն մրցանակակիրներին, այլև ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի մյուս... 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T13:28+0400
2024-03-06T13:28+0400
2024-03-06T15:12+0400
հայագիտություն
նիկողայոս մառ
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73076174_0:0:1601:901_1920x0_80_0_0_e5ba738f27f3b269daa9997656f0eff5.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Նիկողայոս Մառի անվան հայագիտության մրցույթը շատ կարևոր նախաձեռնություն է, որը կոչված է ուշադրություն հրավիրելու Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագրի, ինչպես նաև երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը։Նրա խոսքով՝ II մրցույթին մասնակցել են 10-ից ավելի աշխատանքներ, որոնք ստացվել են արտասահմանցի ռուսախոս արևելագետներից: Նա ակնկալում է, որ մասնակիցների թիվը կաճի, իսկ ռուսերենը կվերադարձնի արևելագիտության հիմնական լեզվի իր նախկին կարգավիճակը։II մրցույթի հաղթող է դարձել գիտնական Շախբան Խապիզովի (Մախաչկալա) «Վարաչան քաղաքը և հոների թագավորությունը Արևելյան Կովկասում հայկական աղբյուրների լույսի ներքո» հետազոտությունը։ Ասատրյանը անվանեց դաղստանցի գիտնականին բացարձակ առաջնորդ, իսկ նրա հաղթանակը՝ նշանակալի իրադարձություն։ Ավելին, նրա խոստովանությամբ՝ Խապիզովն արժանի է ականավոր գիտնականի կոչմանը, թեև բավական երիտասարդ է դրա համար։Երկրորդ տեղը զբաղեցրել է Վլադիկավկազից լրագրող ու ազգագրագետ Անդրեյ Դոնչենկոյի «Մեր Օսեթիան. Էրեբունի. ՀՕՀ-Ալանիա հայկական ազգային-մշակութային հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ» աշխատությունը։Ասատրյանին ոգևորել է նաև Սմոլենսկի համալսարանի երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Նրանց «Հայերեն տեքստը ռուս գրականության մեջ» հոդվածների ժողովածուն զբաղեցրել է երրորդ տեղը։Ասուլիսին մասնակցում էր նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում:Նա նշեց, որ Մառի անվան մրցույթը Ռուսական տունն ու ՀՌՀ-ն համատեղ անցկացնում են 2022 թվականից։ Անդրեևան ընդգծեց, որ շատ ուրախ է, որ Մառի մրցույթը ամենամյա է դարձել։Նշենք, որ Անդրեևան հայագետ է, Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ և մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ շփվում էր հայերեն:Մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի կունենա մայիսի 30-ին Երևանի Ռուսական տանը: Երևանում Ռուսական տան փոխղեկավարի խոսքով՝ մրցանակակիրները հնարավորություն կունենան ոչ միայն մրցանակներ ստանալ, այլև ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին: Իսկ մրցույթի այն մասնակիցներին, ովքեր արժանացել են բարձր գնահատականի, սակայն չեն հայտնվել մրցանակակիրների եռյակում, կառաջարկվի հրապարակել իրենց աշխատանքները կամ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը Երևանում:Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ ակադեմիկոս Նիկողայոս Մառը բառի բուն իմաստով հայասեր էր: Հայաստանի և հայերի մասին նրա ստեղծագործությունները ներծծված են սիրով և քնքշութամբ: Հենց այդ պատճառով էլ որոշվեց հայագիտության մրցույթը նրա անունով կոչել։ Ի դեպ, Մառի աշակերտներից էր հայ մեծանուն բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73076174_26:0:1450:1068_1920x0_80_0_0_b059e7482b756874cbf91bf8c6bab003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայագիտություն, նիկողայոս մառ, մրցույթ
հայագիտություն, նիկողայոս մառ, մրցույթ
Շատ կարևոր է արտերկրի ռուսալեզու միջավայրում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը
13:28 06.03.2024 (Թարմացված է: 15:12 06.03.2024) Հայաստանում ռուսական տունը Երևան գալու հնարավորություն կընձեռի ոչ միայն մրցանակակիրներին, այլև ակադեմիկոս Մառի անվան հայագիտության մրցույթի մյուս մասնակիցներին:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Նիկողայոս Մառի անվան հայագիտության մրցույթը շատ կարևոր նախաձեռնություն է, որը կոչված է ուշադրություն հրավիրելու Հայաստանի, հայ ժողովրդի ճակատագրի, ինչպես նաև երկրում տեղի ունեցող հասարակական-քաղաքական գործընթացների վրա: Տեղեկությունը
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտնեց Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ II մրցույթին մասնակցել են 10-ից ավելի աշխատանքներ, որոնք ստացվել են արտասահմանցի ռուսախոս արևելագետներից: Նա ակնկալում է, որ մասնակիցների թիվը կաճի, իսկ ռուսերենը կվերադարձնի արևելագիտության հիմնական լեզվի իր նախկին կարգավիճակը։
«19-րդ դարում ռուսերենը արևելագիտության հիմնական լեզուներից է եղել և այդ կարգավիճակը պահպանվել է մինչև 20-րդ դարի կեսերը։ Մեր մրցույթն ուղղված է ռուսալեզու արևելագիտության խթանմանը, առաջխաղացմանը: Սա հատկապես վերաբերում է հայագիտությանը, քանի որ ռուսերենը ոչ միայն Ռուսաստանն է, այլև ռուսալեզու հետխորհրդային տարածքը։ Մեզ համար շատ կարևոր է ռուսալեզու միջավայրում Հայաստանի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը, քանի որ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող գործընթացներն ուղղակիորեն անդրադառնում են նաև մեր երկրի վրա», - ընդգծեց Ասատրյանը։
II մրցույթի հաղթող է դարձել գիտնական Շախբան Խապիզովի (Մախաչկալա) «Վարաչան քաղաքը և հոների թագավորությունը Արևելյան Կովկասում հայկական աղբյուրների լույսի ներքո» հետազոտությունը։ Ասատրյանը անվանեց դաղստանցի գիտնականին բացարձակ առաջնորդ, իսկ նրա հաղթանակը՝ նշանակալի իրադարձություն։ Ավելին, նրա խոստովանությամբ՝ Խապիզովն արժանի է ականավոր գիտնականի կոչմանը, թեև բավական երիտասարդ է դրա համար։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Վլադիկավկազից լրագրող ու ազգագրագետ Անդրեյ Դոնչենկոյի «Մեր Օսեթիան. Էրեբունի. ՀՕՀ-Ալանիա հայկական ազգային-մշակութային հասարակական կազմակերպության 30-ամյակի առթիվ» աշխատությունը։
Ասատրյանին ոգևորել է նաև Սմոլենսկի համալսարանի երիտասարդ գիտնականների մասնակցությունը: Նրանց «Հայերեն տեքստը ռուս գրականության մեջ» հոդվածների ժողովածուն զբաղեցրել է երրորդ տեղը։
Ասուլիսին մասնակցում էր նաև Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնում:
Նա նշեց, որ Մառի անվան մրցույթը Ռուսական տունն ու ՀՌՀ-ն համատեղ անցկացնում են 2022 թվականից։ Անդրեևան ընդգծեց, որ շատ ուրախ է, որ Մառի մրցույթը ամենամյա է դարձել։
Նշենք, որ Անդրեևան հայագետ է, Հայ-ռուսական համալսարանի արևելագիտության ինստիտուտի մագիստրատուրայի շրջանավարտ և մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ շփվում էր հայերեն:
Մրցույթի հաղթողների պարգևատրումը տեղի կունենա մայիսի 30-ին Երևանի Ռուսական տանը: Երևանում Ռուսական տան փոխղեկավարի խոսքով՝ մրցանակակիրները հնարավորություն կունենան ոչ միայն մրցանակներ ստանալ, այլև ծանոթանալ Հայաստանի տեսարժան վայրերին: Իսկ մրցույթի այն մասնակիցներին, ովքեր արժանացել են բարձր գնահատականի, սակայն չեն հայտնվել մրցանակակիրների եռյակում, կառաջարկվի հրապարակել իրենց աշխատանքները կամ ներկա գտնվել մրցանակաբաշխությանը Երևանում:
Մրցույթի կազմակերպիչները նշում են, որ ակադեմիկոս Նիկողայոս Մառը բառի բուն իմաստով հայասեր էր: Հայաստանի և հայերի մասին նրա ստեղծագործությունները ներծծված են սիրով և քնքշութամբ: Հենց այդ պատճառով էլ որոշվեց հայագիտության մրցույթը նրա անունով կոչել։ Ի դեպ, Մառի աշակերտներից էր հայ մեծանուն բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանը: