00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պեմզաշենի գործով դատական նիստը չի տեսանկարահանվի. դատավորը բավարարեց միջնորդությունը

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցԴատարան
Դատարան - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2024
Դատարան
Բաժանորդագրվել
Դատական նիստի ընթացքում Վրույր Բարսեղյանը և նրա պաշտպանը միջնորդել էին նիստերը չլուսաբանել, իսկ Արկադի Բարսեղյանը կողմ էր արտահայտվել տեսանկարահանմանը։
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում աղմկահարույց սպանության գործով դատական նիստը չի նկարահանվի։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց մեղադրյալ Վրույր Բարսեղյանի միջնորդությունը
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի` Զարինե Մելիքսեթյանի ու նրա 11 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թ. նոյեմբերի 9-ին։ Գործով մեղադրյալները Վրույր և Արկադի Բարսեղյաններն են (հորեղբոր տղաներ են. խմբ.)։ Վրույր Բարսեղյանը բռնաբարության մասով ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն սպանության համար իրեն մեղավոր չի ճանաչում։ Մյուս մեղադրյալը` Արկադի Բարսեղյանն էլ վստահեցնում է, որ կապ չունի ո՛ բռնաբարության, ո՛չ էլ սպանության հետ։
Դատական նիստի ընթացքում Վրույր Բարսեղյանը և նրա փաստաբան Էդուարդ Աղաջանյանը միջնորդել էին չլուսաբանել նիստերը, իսկ Արկադի Բարսեղյանը կողմ էր արտահայտվել տեսանկարահանմանը, քանի որ իրեն այս գործում մեղավոր չի ճանաչում։ Սպանված Զարինե Մելիքսեթյանի ամուսինը` Սևակ Մելքիսեթյանը, նշեց, որ ինքն էլ է համաձայն, որ լրատվամիջոցները նկարահանեն, որպեսզի բոլորը տեսնեն ու իմանան, թե իրականում ինչ է կատարվել։
«Դատարանը որոշեց դատական նիստերը չտեսանկարահանելու, ինչպես նաև ուղիղ հեռարձակումն արգելելու հետ կապված միջնորդությունը բավարարել և այս պահից արգելել դատական նիստի ձայնագրումները»,– ասաց Գաբրիելյանը։
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` մեղադրյալ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։
Վրույր և Արկադի Բարսեղյանները նախ կապել են տղայի ոտքերը և ձեռքերը, ապա աղջնակի ձեռքերը, ինչից հետո երեխաների ներկայությամբ շարունակել են դանակով հարվածներ հասցնել կնոջը։ 11 մարմնական վնասվածքների հետևանքով կինը մահացել է:
Վրույր և Արկադի Բարսեղյաննները, համոզված լինելով, որ անչափահաս տղան ճանաչել է իրենց, դեռևս չմահացած Զարինե Մելիքսեթյանի և նրա դստեր ներկայությամբ դանակով հարվածներ են հասցրել ոտքերը և ձեռքերը կապած տղայի մարմնի տարբեր հատվածներին` առանձին դաժանությամբ սպանելով նրան։
Այնուհետև Վրույր Բարսեղյանը սեռական հարաբերություն է ունեցել 12 տարին չլրացած աղջկա հետ, որից հետո տղամարդիկ դանակով երկու հարված են հասցրել նրա կրծքավանդակի և որովայնի շրջաններում` սպանելով երեխային։
Լրահոս
0