https://arm.sputniknews.ru/20240306/pashinjann-ajcelel-e-kahirei-hajkakan-ekegheci-handipel-hajvoc-temi-arajnvordi-het-73102134.html
Փաշինյանն այցելել է Կահիրեի հայկական եկեղեցի, հանդիպել Հայոց թեմի առաջնորդի հետ
Փաշինյանն այցելել է Կահիրեի հայկական եկեղեցի, հանդիպել Հայոց թեմի առաջնորդի հետ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T19:04+0400
2024-03-06T19:04+0400
2024-03-06T19:05+0400
նիկոլ փաշինյան
կահիրե
եգիպտոս
թեմ
հայոց ցեղասպանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73100830_0:113:1600:1013_1920x0_80_0_0_e5879726b8048f4628e92d74f2c12a71.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։«Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Առաջնորդարանում նա նաև կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ:Հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում։Հիշեցնենք` Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ-Սիսիի հետ, հանդիպումներ ունեցել Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ:
եգիպտոս
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73100830_46:0:1467:1066_1920x0_80_0_0_ae67689508818a0d44b1561a769ce7c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, կահիրե, եգիպտոս, թեմ, հայոց ցեղասպանություն
նիկոլ փաշինյան, կահիրե, եգիպտոս, թեմ, հայոց ցեղասպանություն
Փաշինյանն այցելել է Կահիրեի հայկական եկեղեցի, հանդիպել Հայոց թեմի առաջնորդի հետ
19:04 06.03.2024 (Թարմացված է: 19:05 06.03.2024) ՀՀ վարչապետը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Կահիրեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Վարչապետը կատարել է մոմառավառություն և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ: Առաջնորդարանում նա նաև կարճատև հանդիպում է ունեցել Եգիպտոսի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող տարբեր հարցերի»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հանդիպմանը Փաշինյանն անդրադարձել է Եգիպտոսի բարձրագույն ղեկավարության հետ ունեցած հանդիպումների արդյունքներին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և այլ թեմաների:
Եգիպտոս կատարած պաշտոնական այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Եգիպտական քաղաքակրթության ազգային թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի մատյանում։
Հիշեցնենք` Փաշինյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետություն է մեկնել երկօրյա պաշտոնական այցով։ Այցի շրջանակում ՀՀ վարչապետն առանձնազրույց է ունեցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ ալ-Սիսիի հետ, հանդիպումներ ունեցել Եգիպտոսի վարչապետ Մոսթաֆա Մադբուլի, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբդուլ Ղեյտի, Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Ալեքսանդրիայի Պապ և Սուրբ Մարկոսի աթոռի պատրիարք Թավադրոս Երկրորդի, Ալ-Ազհարի Գերագույն Իմամ, շեյխ Ահմեդ Մուհամմադ Ալ-Տալիբի հետ: