https://arm.sputniknews.ru/20240306/hajastani-ev-irani-pashtpanutjan-nakhararnery-mi-sharq-pajmanavvorvatsutjunner-en-dzerq-berel-73105810.html
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել
Sputnik Արմենիա
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: 06.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-06T20:12+0400
2024-03-06T20:12+0400
2024-03-06T20:16+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
սուրեն պապիկյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73104982_0:133:1280:853_1920x0_80_0_0_a3fc714b663679cc71c4cc2a9d08bb92.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։Պաշտոնյաների հանդիպումը կայացել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում։Հանդիպումից առաջ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։Հիշեցնենք` Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը Իրան է մեկնել այսօր։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/06/73104982_74:0:1211:853_1920x0_80_0_0_dda176d767164eec79abe88341338b83.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սուրեն պապիկյան
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, սուրեն պապիկյան
Հայաստանի և Իրանի պաշտպանության նախարարները մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել
20:12 06.03.2024 (Թարմացված է: 20:16 06.03.2024) Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները:
ԵՐԵՎԱՆ, 6 մարտի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ, դոկտոր Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ պաշտպանական գերատեսչությունը։
Պաշտոնյաների հանդիպումը կայացել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում։
«Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ, վերահաստատել իրենց դիրքորոշումները` Հարավային Կովկասում երկարատև խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպումից առաջ ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարությունում տեղի էր ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ: Հնչել են երկու երկրների պետական օրհներգերը:
Նախքան դիմավորման հանդիսավոր արարողության մեկնարկը ՀՀ պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակված իրանցի զինվորների հուշարձանին։