00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահագն Վերմիշյանը հենց նոր է դուրս եկել ՔԿՀ-ից․ ինչու է փոխվել խափանման միջոցը

© Sputnik / Armenuhi MkhoyanՎահագն Վերմիշյանը
Վահագն Վերմիշյանը  - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Վահագն Վերմիշյանը
Բաժանորդագրվել
Ավելի քան 4 տարվա կալանքից հետո Վերմիշյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով, գրավով և բացակայելու արգելքով:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը հենց նոր է դուրս եկել քրեակատարողական հիմնարկից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Նա երկու թոռ ունի, որոնց չի տեսել, առաջնահերթ գնացել է թոռներին տեսնելու»,- ասաց փաստաբանը։
Մեկնաբանելով իր պաշտպանյալի խափանման միջոցի փոփոխությունը՝ Կոչուբաևը նշեց՝ քանի որ վերաքննիչ բողոքի քննարկում է ընթանում, դատարանը բավարարել է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը․ Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռևս ուժի մեջ չի մտել։ Ավելի վաղ Վերմիշյանը դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Ավելի քան 4 տարի կալանքի տակ մնալուց հետո նրա խափանման միջոցը փոխարինվել է, կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, 25 միլիոն դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը:
«Մենք պահանջում ենք բոլոր հոդվածներով արդարացում։ Ոչ թե հույս ունեմ, վստահ եմ, որ վերջնարդյունքում ավելի լավ է լինելու»,- ասաց Կոչուբաևը։
Վահագն Վերմիշյանի խափանման միջոցի փոփոխության հարցը մեկնաբանել է նաև Հակակոռուպցիոն դատարանը։ Մասնավորապես, դատարանը կարծում է, որ ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը:
«Որպես գրավի չափ միջնորդվել էր 20 միլիոն դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25 միլիոն դրամը: Ավելին, պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք և գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը»,- նշված է դատարանի տարածած պարզաբանման մեջ։
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։
Լրահոս
0