https://arm.sputniknews.ru/20240304/tiezerqum-iranrd-razmakan-gvortsynkerutjan-masin-hajtararutjunnern-anhimn-en-irani-agn-73024205.html
Տիեզերքում Իրան–ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. Իրանի ԱԳՆ
Տիեզերքում Իրան–ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. Իրանի ԱԳՆ
Sputnik Արմենիա
Իրանցի դիվանագետը մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը: 04.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-04T17:22+0400
2024-03-04T17:22+0400
2024-03-04T17:24+0400
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
նասեր քանանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70905643_44:0:711:375_1920x0_80_0_0_2d6c43e01ff86a3a5e5620cf63ab1037.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:Փետրվարի 29-ին իրանցի գիտնականները ռուսական հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերել «Pars-1» արբանյակը: Մեկնաբանելով գործարկումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանն ու ՌԴ-ն մեծացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը:Հունվարի վերջին իրանցի գիտնականներն առաջին անգամ տիեզերք արձակեցին միաժամանակ երեք արբանյակ՝ «Մահդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1»: ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն հայտնեց Իրանի տիեզերական արձակումների կապակցությամբ՝ համարելով, որ այդ ոլորտում մշակումները կարող են նպաստել Իրանի բալիստիկ ծրագրի զարգացմանը:Մոսկվան ու Թեհրանը շարունակում են բանակցել համատեղ էներգակամրջի ստեղծման շուրջ
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/08/70905643_128:0:628:375_1920x0_80_0_0_b092c1e5a977e0d796a1b0f4c0731859.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, նասեր քանանի
իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, նասեր քանանի
Տիեզերքում Իրան–ՌԴ ռազմական գործընկերության մասին հայտարարություններն անհիմն են. Իրանի ԱԳՆ
17:22 04.03.2024 (Թարմացված է: 17:24 04.03.2024) Իրանցի դիվանագետը մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը պաշտպանական և տիեզերական ոլորտներում տեղի է ունենում միջազգային դրույթների շրջանակներում, տիեզերքում երկու երկրների համագործակցության ռազմական բնույթի մասին ամերիկյան հայտարարությունները հիմք չունեն: Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին:
Փետրվարի 29-ին իրանցի գիտնականները ռուսական հրթիռակրի օգնությամբ ուղեծիր են դուրս բերել «Pars-1» արբանյակը: Մեկնաբանելով գործարկումը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ամերիկյան կողմը և նրա դաշնակիցները մտադիր են արագ և կոշտ միջոցներ ձեռնարկել, եթե Իրանն ու ՌԴ-ն մեծացնեն ռազմատեխնիկական համագործակցությունը:
«Պաշտպանական և տիեզերական ոլորտներում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը հիմնված է միջազգային օրենքների, դրույթների և իրավունքների վրա և իրականացվում է երկու երկրների ընդհանուր շահերի հիման վրա։ Ոչ ոք չպետք է անհիմն կասկածներ ունենա նման համագործակցության վերաբերյալ․․․ Մենք վճռականորեն հերքում ենք ԱՄՆ իշխանությունների հայտարարությունները, նման արտահայտություններն անհիմն ենք համարում»,- ընդգծել է Քանանին։
Հունվարի վերջին իրանցի գիտնականներն առաջին անգամ տիեզերք արձակեցին միաժամանակ երեք արբանյակ՝ «Մահդա», «Քեյհան-2» և «Հաթեֆ-1»: ԱՄՆ Պետքարտուղարությունը մտահոգություն հայտնեց Իրանի տիեզերական արձակումների կապակցությամբ՝ համարելով, որ այդ ոլորտում մշակումները կարող են նպաստել Իրանի բալիստիկ ծրագրի զարգացմանը: