00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չի կարելի ապերախտ լինել. ԱԱԾ նախկին տնօրենը` ՀՀ–ում հակառուսական ալիքի մասին

© Sputnik / Aram NersesyanՄիքայել Համբարձումյան
Միքայել Համբարձումյան - Sputnik Արմենիա, 1920, 04.03.2024
Բաժանորդագրվել
Միքայել Համբարձումյանը վստահեցնում է` 44-օրյա պատերազմի ժամանակ աշխարհի որևէ երկիր Հայաստանին այնքան չի օգնել, որքան Ռուսաստանը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը վստահ է` Հայաստանում հակառուսականության ալիքն ակնհայտ հետևանք է ունենալու։ Այս մասին Համբարձումյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Հակառուսականության այս ալիքը Հայաստանում ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ: Մի բան ակնհայտ է՝ այն ունենալու է հետևանք, որն այսօր կանխատեսել պարզապես հնարավոր չէ: Կարևորը հայկական աշխարհի համար նպաստավոր ելք, ապագա ապահովվի»,– նշել է Համբարձումյանը։
ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենն այս իրավիճակում կարևոր մեկ փաստ է հիշեցրել` վստահեցնելով, որ մոլորակի վրա չկա ուրիշ այլ երկիր, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմաքաղաքական իր հնարավորություններով Հայաստանի համար ավելին արած լինի, քան Ռուսաստանը:
Նրա պնդմամբ` պատերազմի ընթացքում Սյունիքում ռուսական զորքերի տեղակայումը զսպող ուժ է եղել հակառակորդի համար, Հայաստանն էլ վստահ է եղել` կողքին հզոր դաշնակից ունի։
«Չի կարելի ապերախտ լինել: Առանձին դեպքերում դա նմանվում է դավաճանության: Գուցե ավելին կարելի էր ակնկալել Ռուսաստանից, որևէ մեկը չի կարող դա վիճարկել։ Փաստ է, որ Ռուսաստանը գտնվել է ռազմավարական դաշնակցի դիրքում և ի վերջո նրա ջանքերով է կանգնեցվել պատերազմը, ինչը ևս պարտադիր պետք է հիշել ու գնահատել»,– գրել է Համբարձումյանը։
Նա ընդգծել է, որ չի ցանկանում որևէ կերպ թերագնահատել ՀՀ մյուս բարեկամ երկրներին, պարզապես ճշմարտությունը պետք է իմանալ և ներկայացնել հանրությանը:
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Միաժամանակ ՀԱՊԿ-ը կոչ է անում վերադառնալ առկա խնդիրների կառուցողական քննարկման։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը վերջերս ասել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանի հետ պահպանում են դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղվածությունը: Նա նշել է, որ ՀԱՊԿ–ը պատրաստ էր խաղաղապահ առաքելություն ուղարկել` դիտարկելու հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, սակայն այդ աշխատանքի ավարտական մասում ՀՀ իշխանությունները խնդրել են այդ փաստաթուղթը հանել օրակարգից՝ կապված Բաքվի հետ խաղաղության պայմանագրի կնքման հետ։
ՀԱՊԿ քարտուղարությունը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու թեզն ըստ երևույթին վերաբերում է կազմակերպության միջոցառումներին չմասնակցելուն, քանի որ քարտուղարությունը Երևանից որևէ հայտարարություն չի ստացել երկրի անդամակցության կասեցման վերաբերյալ։
Լրահոս
0