https://arm.sputniknews.ru/20240304/ararat-mirzvojany-barekamutjan-shqanshanvov-e-pargevatrel-nikvos-dendiasin-73030286.html
Արարատ Միրզոյանը բարեկամության շքանշանով է պարգևատրել Նիկոս Դենդիասին
Արարատ Միրզոյանը բարեկամության շքանշանով է պարգևատրել Նիկոս Դենդիասին
Sputnik Արմենիա
Հայ և հույն նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հաստատման հարցերի շուրջ։ 04.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-04T19:42+0400
2024-03-04T19:42+0400
2024-03-04T19:43+0400
հունաստան
արարատ միրզոյան
մեդալ
նախարար
նիկոս դենդիաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73028916_0:0:2048:1153_1920x0_80_0_0_25d35ed3db933474ffad459949a1863a.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ բարեկամության շքանշանով է պարգևատրել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։Հանդիպման ժամանակ նախարարներն արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և հեռանկարները: Անդրադարձ է արվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին, քննարկել են տարածաշրջանային թեմաներ:Հիշեցնենք` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է ժամանել այսօր։ Ավելի վաղ նախարար Դենդիասը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, նախարարները նաև համատեղ հայտարարություններով էին հանդես եկել։
հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73028916_150:0:1969:1364_1920x0_80_0_0_87e96038efc1602bc04eaff16efa921a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հունաստան, արարատ միրզոյան, մեդալ, նախարար, նիկոս դենդիաս
հունաստան, արարատ միրզոյան, մեդալ, նախարար, նիկոս դենդիաս
Արարատ Միրզոյանը բարեկամության շքանշանով է պարգևատրել Նիկոս Դենդիասին
19:42 04.03.2024 (Թարմացված է: 19:43 04.03.2024) Հայ և հույն նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հաստատման հարցերի շուրջ։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր ՀՀ բարեկամության շքանշանով է պարգևատրել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին՝ երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում, այդ թվում՝ Հունաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ունեցած ավանդի համար։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպման ժամանակ նախարարներն արձանագրել են երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և հեռանկարները: Անդրադարձ է արվել տարբեր ձևաչափերով փոխգործակցության հնարավորություններին, քննարկել են տարածաշրջանային թեմաներ:
«Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և պահպանվող առանցքային հարցերի շուրջ ՀՀ դիրքորոշումները: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում հարատև կայունության և խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ այդ նպատակին հասնելը պահանջում է երկուստեք հստակ արտահայտված հանձնառություն»,- տեղեկացնում են նախարարությունից։
Հիշեցնենք` Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է
ժամանել այսօր։ Ավելի վաղ նախարար Դենդիասը հանդիպել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, նախարարները նաև համատեղ
հայտարարություններով էին հանդես եկել։