https://arm.sputniknews.ru/20240304/apashrjapakumy-knpasti-arevtratntesakan-kaperi-zargacmany-varchapety-hb-pashtvonjajin-73018101.html
Ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը․ վարչապետը՝ ՀԲ պաշտոնյային
Ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը․ վարչապետը՝ ՀԲ պաշտոնյային
Sputnik Արմենիա
Բասանին նշել է, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ 04.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-04T15:32+0400
2024-03-04T15:32+0400
2024-03-04T15:32+0400
նիկոլ փաշինյան
համաշխարհային բանկ (հբ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73017020_0:36:1600:936_1920x0_80_0_0_940f59ffe32ce245fde704cfd5843c01.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի, նաև դրանց շարունակականությունն ապահովելու կարևորությունը:Անտոնելլա Բասանին նշել է, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ Դրանում հաշվի են առնվել մեր երկրի առաջնահերթությունները:Քննարկվել են Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաև մյուս մարզերում:Հանդիպման ընթացքում խոսվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Կարևորվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։ Փաշինյանն ու Բասանին վստահություն են հայտնել, որ ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/04/73017020_64:0:1485:1066_1920x0_80_0_0_ee7f9dd35d23d3211e47effae1e74b76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, համաշխարհային բանկ (հբ)
նիկոլ փաշինյան, համաշխարհային բանկ (հբ)
Ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը․ վարչապետը՝ ՀԲ պաշտոնյային
Բասանին նշել է, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Անտոնելլա Բասանիին: Տեղեկությունը հայտնում է
վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանն ընդգծել է ենթակառուցվածքների զարգացման, էներգետիկայի, տրանսպորտի, կրթության ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի, նաև դրանց շարունակականությունն ապահովելու կարևորությունը:
Անտոնելլա Բասանին նշել է, որ ավարտական փուլում են Հայաստանի հետ գործընկերության ռազմավարության մշակման աշխատանքները։ Դրանում հաշվի են առնվել մեր երկրի առաջնահերթությունները:
Քննարկվել են Տավուշի մարզում համատեղ իրականացված կրթական պիլոտային ծրագրի արդյունքները։ Զրուցակիցները հույս են հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաև մյուս մարզերում:
Հանդիպման ընթացքում խոսվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Կարևորվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքներին համապատասխան։
Փաշինյանն ու Բասանին վստահություն են հայտնել, որ ապաշրջափակումը կնպաստի առևտրատնտեսական կապերի զարգացմանը: