https://arm.sputniknews.ru/20240303/mirzvojany-shmidi-het-qnnarkel-e-hh-i-ev-adrbejani-haraberutjunneri-kargavvorman-harcery-72991501.html
Միրզոյանը Շմիդի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը
Միրզոյանը Շմիդի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը
Sputnik Արմենիա
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի հետ հետագա սահմանազատման գործընթացի ապահովման վերաբերյալ ՀՀ... 03.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-03T11:45+0400
2024-03-03T11:45+0400
2024-03-03T11:50+0400
արարատ միրզոյան
հելգա շմիդտ
եահկ
հայաստան
հայ-ադրբեջանական
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/03/72991305_0:27:2048:1179_1920x0_80_0_0_ac02729e8c02d7a9249f16546cd0fe4c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել են Անթալիայում և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ Արարատ Միրզոյան նաև ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։Հիշեցնենք` Միրզոյանն Անթալիա է մեկնել մարտի 1-ին։ Նա մասնակցել է դիվանագիտական ֆորումին, հանդիպել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ։Միրզոյանն ու Կլաարը Անթալիայում քննարկել են ՀՀ–Ադրբեջան բանակցությունները
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/03/72991305_114:0:1933:1364_1920x0_80_0_0_b9a278c07a1119c4e7eba6cb06c0db37.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, հելգա շմիդտ, եահկ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
արարատ միրզոյան, հելգա շմիդտ, եահկ, հայաստան, հայ-ադրբեջանական, ադրբեջան
Միրզոյանը Շմիդի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը
11:45 03.03.2024 (Թարմացված է: 11:50 03.03.2024) ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին ՀՀ արտգործնախարարը ներկայացրել է Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Ադրբեջանի հետ հետագա սահմանազատման գործընթացի ապահովման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումների մասին։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հանդիպել են Անթալիայում և քննարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։ Տեղեկությունը
հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները։ Նա նաև հայտնել է առանցքային հարցերի, մասնավորապես 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Արարատ Միրզոյան նաև ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք` Միրզոյանն
Անթալիա է մեկնել մարտի 1-ին։ Նա մասնակցել է դիվանագիտական ֆորումին, հանդիպել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի,
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և
Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ։