https://arm.sputniknews.ru/20240303/irani-nakhagahy-qnnadatel-e-mahmedakan-erkrnerin-israjeli-het-hamagvortsakcutjan-hamar-72992522.html
Իրանի նախագահը քննադատել է մահմեդական երկրներին Իսրայելի հետ համագործակցության համար
Իրանի նախագահը քննադատել է մահմեդական երկրներին Իսրայելի հետ համագործակցության համար
Sputnik Արմենիա
Ռայիսիի կարծիքով՝ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը սնում է այդ երկրին և խրախուսում Գազայում կատարվող հանցագործությունները։ 03.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-03T12:25+0400
2024-03-03T12:25+0400
2024-03-03T12:25+0400
իրանի իսլամական հանրապետություն
էբրահիմ ռայիսի
իսլամ
իսրայել
պաղեստին
գազայի հատված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28039410_0:113:1601:1013_1920x0_80_0_0_fb4dba2761c8816856204633eb4ab44c.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին քննադատել է տարածաշրջանի մի շարք մահմեդական և արաբական երկրներին Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու համար։ Տեղեկությունըը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:Ալժիրում Կատարի Էմիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Էր Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստից հետո ոչ մի արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար, իսկ տարածաշրջանի որոշ կառավարությունների տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ շարունակվում են: Ռայիսին Իսրայելի հետ տնտեսական հարաբերություններն անվանել է ֆինանսական աջակցություն «սիոնիստական ռեժիմին»:Իրանի նախագահը դժգոհել է, որ տարածաշրջանի երկրների կառավարություններն անգործություն են ցուցաբերում պաղեստինյան հարցի լուծման հարցում:Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
պաղեստին
գազայի հատված
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28039410_50:0:1549:1124_1920x0_80_0_0_d696fbbe3fbcf318841d05d37eefbd8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, էբրահիմ ռայիսի, իսլամ, իսրայել, պաղեստին, գազայի հատված
իրանի իսլամական հանրապետություն, էբրահիմ ռայիսի, իսլամ, իսրայել, պաղեստին, գազայի հատված
Իրանի նախագահը քննադատել է մահմեդական երկրներին Իսրայելի հետ համագործակցության համար
Ռայիսիի կարծիքով՝ Իսրայելի հետ տնտեսական համագործակցությունը սնում է այդ երկրին և խրախուսում Գազայում կատարվող հանցագործությունները։
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին քննադատել է տարածաշրջանի մի շարք մահմեդական և արաբական երկրներին Իսրայելի հետ համագործակցությունը շարունակելու համար։ Տեղեկությունըը հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ալժիրում Կատարի Էմիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի առաջնորդը հայտարարել է, որ Էր Ռիադում Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստից հետո ոչ մի արդյունավետ գործողություն չի ձեռնարկվել Գազայի հատվածում Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու համար, իսկ տարածաշրջանի որոշ կառավարությունների տնտեսական հարաբերությունները հրեական պետության հետ շարունակվում են: Ռայիսին Իսրայելի հետ տնտեսական հարաբերություններն անվանել է ֆինանսական աջակցություն «սիոնիստական ռեժիմին»:
«Իսլամական աշխարհում այս իրադարձությունները տեղի են ունենում մի իրավիճակում, երբ ԱՄՆ-ն և սիոնիստական ռեժիմը, շարունակելով Գազայի ոճրագործություններն ու ցեղասպանությունը, ձգտում են ժամանակ շահել իրենց հանցագործությունները շարունակելու համար», - ասել է նա:
Իրանի նախագահը դժգոհել է, որ տարածաշրջանի երկրների կառավարություններն անգործություն են ցուցաբերում պաղեստինյան հարցի լուծման հարցում:
Հիշեցնենք` 2023 թ. հոկտեմբերի 7-ի առավոտյան
Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։