https://arm.sputniknews.ru/20240302/tekhnvolvogiakan-trichqadzev-zargacman-hamar-hhin-razmavarakan-mvotecum-e-petq-arshakjan-72979962.html
Տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման համար ՀՀ–ին ռազմավարական մոտեցում է պետք. Արշակյան
Տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման համար ՀՀ–ին ռազմավարական մոտեցում է պետք. Արշակյան
Sputnik Արմենիա
Հակոբ Արշակյանը հույս ունի, որ գոնե հաջորդ տարի Հայաստանը կունենա երկու տեսակի ռազմավարություն: 02.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-02T15:41+0400
2024-03-02T15:41+0400
2024-03-02T16:47+0400
հակոբ արշակյան
տեղեկատվական տեխնոլոգիաներ
հայաստան
ֆորում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72979775_0:0:1280:721_1920x0_80_0_0_3470ee1c6121aefe48360ce44bafcf3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի տեխնոլոգիական թռիչքաձև զարգացում ապահովելու համար, միայն թե դրա համար ռազմավարական մոտեցում է պետք թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում, հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։ԱԺ փոխնախագահի խոսքով` խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:Առաջին անգամ ԲՏԱ ոլորտում արձանագրվել է 1 մլրդ դոլարից ավելի շրջանառություն. ԱրշակյանԱրշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավման կարևորությունը:Հավելենք, որ միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք:Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումներից, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72979775_0:0:1138:853_1920x0_80_0_0_cd4cc4a722606bc04da969aca00449f4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հակոբ արշակյան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հայաստան, ֆորում
հակոբ արշակյան, տեղեկատվական տեխնոլոգիաներ, հայաստան, ֆորում
Տեխնոլոգիական թռիչքաձև զարգացման համար ՀՀ–ին ռազմավարական մոտեցում է պետք. Արշակյան
15:41 02.03.2024 (Թարմացված է: 16:47 02.03.2024) Հակոբ Արշակյանը հույս ունի, որ գոնե հաջորդ տարի Հայաստանը կունենա երկու տեսակի ռազմավարություն:
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի տեխնոլոգիական թռիչքաձև զարգացում ապահովելու համար, միայն թե դրա համար ռազմավարական մոտեցում է պետք թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովի ընթացքում, հայտնում է
ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը։
«Այստեղ մենք սիներգիայի կարիք ունենք` կրթություն, գիտություն և արդյունաբերություն կապի: Եթե մենք կարողանանք Հայաստանում ստեղծել այս կապը և դա արդյունավետ աշխատի, ապա կունենանք թռիչք: Վերջին երկու տարվա ընթացքում մեր կատարած բոլոր խորքային ու այլ երկրների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման թռիչք անհնար է ապահովել, եթե մենք չունենանք ռազմավարական մոտեցում թե' կրթության, թե' գիտության, թե' տեխնոլոգիաների ոլորտներում իրար հետ փոխկապակցված զարգացման ռազմավարության ներդրման տեսանկյունից»,–ասել է նա:
ԱԺ փոխնախագահի խոսքով` խնդիրը ոչ թե կոմունիկացիայի և համագործակցության մեջ է, այլ մարդկանց մոտեցումների և նրանց կողմից համակարգերը զարգացնելու առաջնահերթությունների:
Արշակյանը խոսել է ՀՀ վարչապետին կից Գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի աշխատանքների կարևորության մասին, ընդգծել այդ աշխատանքներում հայտնի գիտնականների, ձեռներեցների, Հայաստանի զարգացման գործում ներդում ունեցած մարդկանց և քաղաքական գործիչների ներգրավման կարևորությունը:
«Ուրախ կլինենք, որ գոնե հաջորդ տարի ունենանք երկու տեսակի ռազմավարություն: Մեկը` գիտությունը, կրթությունը և արդյունաբերությունը միմյանց կապող առաջնահերթություններով ուղղահայաց ռազմավարություն` հենց բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի ուղղությամբ»,- նշել է ԱԺ փոխխոսնակը։
Հավելենք, որ միջոցառմանը բացման խոսքով ելույթ են ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Աշրաֆ Աբուշադին և այլք:
Մասնակիցները խոսել են բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց պատկերացումներից, ներկայացրել միջազգային լավագույն փորձը, հանդես եկել նորարարական գաղափարներով: