https://arm.sputniknews.ru/20240302/svochium-meknarkel-e-eritasardutjan-hamashkharhajin-paratvony-tesanjut-73093907.html
Սոչիում մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային փառատոնը. տեսանյութ
Սոչիում մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային փառատոնը. տեսանյութ
Sputnik Արմենիա
Միջոցառման մասնակիցների համար պատրաստվել է հագեցած կրթական և մշակութային ծրագիր, որի նպատակն է երկխոսություն հաստատել կարևոր թեմաների շուրջ։ 02.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-02T21:32+0400
2024-03-02T21:32+0400
2024-03-06T16:00+0400
սոչի
փառատոն
երիտասարդություն
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72989286_0:0:979:550_1920x0_80_0_0_e37e1aec0a342a1b5c573edc7c8f313d.jpg
Սոչիում հանդիսավորությամբ բացվեց Երիտասարդության համաշխարհային փառատոնը, որը համախմբել է ավելի քան 20 հազար երիտասարդ առաջնորդների Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի երկրներից:Ամենամեծ արտասահմանյան խումբը` 630 մարդ, մարտի 1-ին գնացքով եկել է Բելառուսից։ Հայաստանից 220 մարդ է մեկնել փառատոնին։Երիտասարդության համաշխարհային փառատոնի պաշտոնական մեկնարկը տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրի ղեկավարի՝ մասնակիցներին ուղղված տեսաուղերձը ցուցադրվեց «Բոլշոյ» սպորտի պալատում։«Ուրախությամբ ողջունում եմ Երիտասարդության համաշխարհային փառատոնի մասնակիցներին և հյուրերին, տարբեր երկրների և ժողովուրդների բանագնացներին, որոնց այստեղ՝ Սոչիում, միավորել է Ռուսաստանը։ Այս հարթակումհավաքվել են գրեթե 300 տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ», - նշեց Պուտինը։Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանում բազմազգ միասնությունը մեծագույն արժեք է, որը սահմանում է այն սկզբունքները, որոնցով այսօր ապրում, զարգանում են պետությունն ու հասարակությունը:«Մենք հավատում ենք երիտասարդությանը և Ռուսաստանը կառուցում որպես երիտասարդության հնարավորությունների երկիր։ Մենք միշտ բաց ենք երկխոսության համար», - ավելացրեց ՌԴ նախագահն ու Երիտասարդության համաշխարհային փառատոնը հայտարարեց բացված։«Գումարն արտասահման դուրս բերել պետք չէ». Պուտինը մեսիջ է հղել ռուսական բիզնեսինՄիջոցառման մասնակիցների համար պատրաստվել է հագեցած կրթական և մշակութային ծրագիր, որի նպատակն է երկխոսություն հաստատել կարևոր թեմաների շուրջ։Փառատոնը սկսվեց դիտարժան արարողությամբ, որը պատմում էր սիրո, հասունացման և կարևոր ընտրության մասին: Բացի լուրջ բաժիններից և թեմաներից, մասնակիցներին սպասում են նաև բազմաթիվ ժամանցային միջոցառումներ՝ մրցույթներ, սառցե շոուներ և համերգներ։Փառատոնը, որն անցկացվում է «Սիրիուս» դաշնային տարածքի հարթակներում, կշարունակվի մինչև մարտի 7-ը:Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել գեղասահքի մարզիչ Գուրգեն Վարդանյանին
սոչի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Открытие Всемирного фестиваля молодёжи в Сочи
Sputnik Արմենիա
Открытие Всемирного фестиваля молодёжи в Сочи
2024-03-02T21:32+0400
true
PT0M46S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/02/72989286_114:0:847:550_1920x0_80_0_0_7f0e33bb582c6873851936d2c38281d1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սոչի, փառատոն, երիտասարդություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
սոչի, փառատոն, երիտասարդություն, видео, տեսանյութ, տեսանյութեր
Սոչիում մեկնարկել է Երիտասարդության համաշխարհային փառատոնը. տեսանյութ
21:32 02.03.2024 (Թարմացված է: 16:00 06.03.2024) Միջոցառման մասնակիցների համար պատրաստվել է հագեցած կրթական և մշակութային ծրագիր, որի նպատակն է երկխոսություն հաստատել կարևոր թեմաների շուրջ։
Սոչիում հանդիսավորությամբ բացվեց Երիտասարդության համաշխարհային փառատոնը, որը համախմբել է ավելի քան 20 հազար երիտասարդ առաջնորդների Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի, Մերձավոր Արևելքի երկրներից:
Ամենամեծ արտասահմանյան խումբը` 630 մարդ, մարտի 1-ին գնացքով եկել է Բելառուսից։ Հայաստանից 220 մարդ է մեկնել փառատոնին։
Երիտասարդության համաշխարհային փառատոնի պաշտոնական մեկնարկը տվեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Երկրի ղեկավարի՝ մասնակիցներին ուղղված տեսաուղերձը ցուցադրվեց «Բոլշոյ» սպորտի պալատում։
«Ուրախությամբ ողջունում եմ Երիտասարդության համաշխարհային փառատոնի մասնակիցներին և հյուրերին, տարբեր երկրների և ժողովուրդների բանագնացներին, որոնց այստեղ՝ Սոչիում, միավորել է Ռուսաստանը։ Այս հարթակումհավաքվել են գրեթե 300 տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ», - նշեց Պուտինը։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանում բազմազգ միասնությունը մեծագույն արժեք է, որը սահմանում է այն սկզբունքները, որոնցով այսօր ապրում, զարգանում են պետությունն ու հասարակությունը:
«Մենք հավատում ենք երիտասարդությանը և Ռուսաստանը կառուցում որպես երիտասարդության հնարավորությունների երկիր։ Մենք միշտ բաց ենք երկխոսության համար», - ավելացրեց ՌԴ նախագահն ու Երիտասարդության համաշխարհային փառատոնը հայտարարեց բացված։
Միջոցառման մասնակիցների համար պատրաստվել է հագեցած կրթական և մշակութային ծրագիր, որի նպատակն է երկխոսություն հաստատել կարևոր թեմաների շուրջ։
Փառատոնը սկսվեց դիտարժան արարողությամբ, որը պատմում էր սիրո, հասունացման և կարևոր ընտրության մասին: Բացի լուրջ բաժիններից և թեմաներից, մասնակիցներին սպասում են նաև բազմաթիվ ժամանցային միջոցառումներ՝ մրցույթներ, սառցե շոուներ և համերգներ։
Փառատոնը, որն անցկացվում է «Սիրիուս» դաշնային տարածքի հարթակներում, կշարունակվի մինչև մարտի 7-ը: