00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանի երազանքը «Զվարթնոցում» ռուսներին թուրքերով փոխարինելն է. Շարմազանով

© Sputnik / Aram NersesyanԷդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանով - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2024
Բաժանորդագրվել
ՀՀԿ խոսնակի խոսքով` չնայած առկա խնդիրներին, ՌԴ-ի հետ դաշինքին այլընտրանքը չկա,միակ աըլընտրանքը Թուրքիան է, որն ուղիղ ճանապարհ է դեպի թրքահպատակություն։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երազանքը «Զվարթնոցում» ռուսներին թուրքերով փոխարինելն է։ Այս մասին «Ֆեյսբուքում» գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով` ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն անարդյունավետ է նույնիսկ նրա երբեմնի դաշնակիցների համար։
«Երբ Նիկոլ Փաշինյանը տարիուկես առաջ ասուլիսում հայտարարեց, որ ռուսական ռազմական ներկայությունը վտանգ է ադրբեջանցիների, թուրքերի համար, ակնհայտ էր, որ այդ ուղղությամբ իրենք քայլ են անելու։ Իրենց երազանքը, միգուցե, «Զվարթնոցում» ռուս սահմանապահներին փոխելն է ադրբեջանցի կամ թուրք սահմանապահներով»,–նշել է Շարմազանովը։
Նա ընդգծել է, որ Փաշինյանը գնում է դեպի Արևմուտք, բայց Արևմուտքը նույն Թուրքիան է:
Քաղաքական գործիչը վստահ է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա Հայաստանում ֆրանսիական, ամերիկյան, բրիտանական կամ այլ արևմտյան բազա լինի: Ավելին, ըստ Շարմազանովի, Թուրքիան Արևմուտքի հետ դաշնակից է, այդ թվում՝ ռուսական ռազմական ներկայությունը նոսրացնելու հարցում։
«Պետք է քաղաքականապես կույր լինել, որ չտեսնես իրական սպառնալիքները, քաղաքական գործընթացները, որ մեր գլխավոր սպառնալիքները՝ Թուրքիան ու Ադրբեջանը թողած, սպառնալիք դիտարկես Ռուսաստանին։ Բացասաբար եմ վերաբերվում հայ-ռուսական հարաբերությունների տորպեդահարմանը Նիկոլի ռեժիմի կողմից»,–նշել է նա:
Շարմազանովի խոսքով` չնայած առկա խնդիրներին` ՌԴ-ի հետ դաշինքին այլընտրանքը չկա,միակ աըլընտրանքը Թուրքիան է,որն ուղիղ ճանապարհ է դեպի թրքահպատակություն։
«Իհարկե հայ-ռուսական հարաբերություններում կան խնդիրներ, բայց դրանք պետք է հարթել, այլ ոչ թե դաշնակցին սարքել թշնամի ու Հայաստանի անվտանգային դարպասները բացել իրական սպառնալիքի՝ Թուրքիայի առաջ»,–ասել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ մարտի 1–ին ասաց, որ ՔՊ–ին անհանգստացնում է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայությունը և հարցը կուսակցության օրակարգում է։
ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. դեսպան
Հավելենք, որ ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Լրահոս
0