https://arm.sputniknews.ru/20240302/kakavoji-hamashkharhajin-gnery-rekvord-en-grancel-ev-minchev-tareverj-bardzr-kmnan-kankhatesum-72974247.html
Կակաոյի համաշխարհային գները ռեկորդ են գրանցել և մինչև տարեվերջ բարձր կմնան. կանխատեսում
Կակաոյի համաշխարհային գները ռեկորդ են գրանցել և մինչև տարեվերջ բարձր կմնան. կանխատեսում
Sputnik Արմենիա
Այս ամենի արդյունքում արտադրողները կարող են ավելացնել կաթնային շոկոլադի արտադրությունը, որպեսզի չթանկացնեն գներն (տնտեսելով կակաոն) ու պահպանեն գնորդներին։ 02.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-02T13:57+0400
2024-03-02T13:57+0400
2024-03-02T14:36+0400
կակաո
շոկոլադ
գնաճ
շուկա
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107981709_6:0:1345:753_1920x0_80_0_0_b78186c2acff59ee0868732c2c2b3903.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կակաոյի համաշխարհային գները շուրջ մեկ տարվա (2023 թվականի սկզբից) ընթացքում կրկնապատկվել են` Նյու–Յորքի աճուրդում հասնելով մեկ տոննայի դիմաց ռեկորդային 9 010 դոլարի։Ինչպես հայտնում է աֆրիկյան TrendsNAfrica Global (trendsnafrica.com) պարբերականը, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին (սեզոնային ուժեղ քամին և անձրևների պակասը) և կակաոյի ծառերի հիվանդությունները։ Դրա հետևանքով Կոտ դ՛Իվուարում և Գանայում նվազել է բերքը (առաջինը արտադրում է համաշխարհային կակաոյի հատիկների ծավալի մոտ 40%–ը, երկրորդը` 20%)։Բրազիլիան շաքարավազի գները իջեցնում է, Հնդկաստանը և Թաիլանդը՝ բարձրացնում. մանրամասներՊարբերականը, հղում անելով հրուշակեղենի բաղադրիչների մատակարար Henley Bridge–ի վերլուծությանը, նշում է, որ 2024 թվականին կակաոյի գները կբարձրանան 15-20%–ով։Արդյունքում, թեև վերջին տարիներին աշխարհում սև շոկոլադի պահանջարկն աճում էր (իսկ կաթնայինինը` նվազում), սակայն առաջիկա 1-2 տարում արտադրողները հավանաբար կընդլայնեն կաթնային շոկոլադի արտադրությունը, որպեսզի չթանկացնեն գներն (տնտեսելով կակաոյի վրա) ու պահպանեն գնորդներին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/107981709_173:0:1177:753_1920x0_80_0_0_6f5f85eeb7966effd4e855f4d0616bdf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կակաո, շոկոլադ, գնաճ, շուկա
կակաո, շոկոլադ, գնաճ, շուկա
Կակաոյի համաշխարհային գները ռեկորդ են գրանցել և մինչև տարեվերջ բարձր կմնան. կանխատեսում
13:57 02.03.2024 (Թարմացված է: 14:36 02.03.2024) Այս ամենի արդյունքում արտադրողները կարող են ավելացնել կաթնային շոկոլադի արտադրությունը, որպեսզի չթանկացնեն գներն (տնտեսելով կակաոն) ու պահպանեն գնորդներին։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Կակաոյի համաշխարհային գները շուրջ մեկ տարվա (2023 թվականի սկզբից) ընթացքում կրկնապատկվել են` Նյու–Յորքի աճուրդում հասնելով մեկ տոննայի դիմաց ռեկորդային 9 010 դոլարի։
Ինչպես հայտնում է աֆրիկյան TrendsNAfrica Global (trendsnafrica.com) պարբերականը, պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն էին (սեզոնային ուժեղ քամին և անձրևների պակասը) և կակաոյի ծառերի հիվանդությունները։ Դրա հետևանքով Կոտ դ՛Իվուարում և Գանայում նվազել է բերքը (առաջինը արտադրում է համաշխարհային կակաոյի հատիկների ծավալի մոտ 40%–ը, երկրորդը` 20%)։
Պարբերականը, հղում անելով հրուշակեղենի բաղադրիչների մատակարար Henley Bridge–ի վերլուծությանը, նշում է, որ 2024 թվականին կակաոյի գները կբարձրանան 15-20%–ով։
Արդյունքում, թեև վերջին տարիներին աշխարհում սև շոկոլադի պահանջարկն աճում էր (իսկ կաթնայինինը` նվազում), սակայն առաջիկա 1-2 տարում արտադրողները հավանաբար կընդլայնեն կաթնային շոկոլադի արտադրությունը, որպեսզի չթանկացնեն գներն (տնտեսելով կակաոյի վրա) ու պահպանեն գնորդներին։