https://arm.sputniknews.ru/20240301/sarsapats-em-gazajum-zangvatsajin-spanutjan-masin-nvorutjunneric-bvorel-72918073.html
Սարսափած եմ Գազայում զանգվածային սպանության մասին նորություններից. Բորել
Սարսափած եմ Գազայում զանգվածային սպանության մասին նորություններից. Բորել
Sputnik Արմենիա
Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական... 01.03.2024, Sputnik Արմենիա
2024-03-01T10:07+0400
2024-03-01T10:07+0400
2024-03-01T10:11+0400
ժոզեպ բորել
գազայի հատված
իսրայել
պաղեստին
զոհ
բնակիչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/16/71403138_0:68:1600:968_1920x0_80_0_0_3df7443fccd179d3f0ed9939e8137148.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայում բնակիչների զանգվածային սպանության մասին նորություններից։Բորելը նշել է, որ պարենային օգնությունից մարդկանց զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է։Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական օգնության անարգել հասանելիություն պետք է լինի դեպի Գազա։Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական օգնություն ստանալու համար հարյուրավոր սոված մարդիկ էին հավաքվել։ Անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական գնդակոծությունից առնվազն 112 մարդ է զոհվել, 760–ը տուժել են։Գազայում Իսրայելի հանցագործությունների հետաքննության հանձնաժողով պետք է ստեղծել. Իրանի ԱԳՆԻսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի բնակիչները սկսել են թալանել մարդասիրական օգնությամբ բեռնատարները, ինչի հետևանքով հրմշտոց է առաջացել, որի ժամանակ մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ բանակը հայտարարել էր, որ Գազայի տասնյակ բնակիչներ զոհվել են հրմշտոցի ժամանակ և բեռնատարի անիվների տակ։ՑԱԽԱԼ–ի ներկայացուցիչ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իսրայելցի զինվորները կրակ են բացել, երբ վտանգ է առաջացել իրենց վրա եկող ամբոխի պատճառով։
գազայի հատված
իսրայել
պաղեստին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/16/71403138_0:0:1424:1067_1920x0_80_0_0_10be539d5f290daa2100f619b00ccb14.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժոզեպ բորել, գազայի հատված, իսրայել, պաղեստին, զոհ, բնակիչ
ժոզեպ բորել, գազայի հատված, իսրայել, պաղեստին, զոհ, բնակիչ
Սարսափած եմ Գազայում զանգվածային սպանության մասին նորություններից. Բորել
10:07 01.03.2024 (Թարմացված է: 10:11 01.03.2024) Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական օգնություն ստանալու համար հարյուրավոր սոված մարդիկ էին հավաքվել։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ սարսափած է Գազայում բնակիչների զանգվածային սպանության մասին նորություններից։
«Սարսափած եմ մարդասիրական օգնության կարիք ունեցող Գազայի քաղաքացիական բնակչության թվում հերթական արյունահեղության մասին լուրերից։ Այդ մահերը բացարձակ անընդունելի են», – գրել է Բորելը
Х սոցցանցում։
Բորելը նշել է, որ պարենային օգնությունից մարդկանց զրկելը միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում է։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ մարդասիրական օգնության անարգել հասանելիություն պետք է լինի դեպի Գազա։
Պաղեստինյան ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ փետրվարի 29-ին Իսրայելը հարված է հասցրել Գազայի արևմուտքում գտնվող Ար–Ռիշադ փողոցին, որտեղ մարդասիրական օգնություն ստանալու համար հարյուրավոր սոված մարդիկ էին հավաքվել։ Անկլավի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ իսրայելական գնդակոծությունից առնվազն 112 մարդ է զոհվել, 760–ը տուժել են։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Գազայի բնակիչները սկսել են թալանել մարդասիրական օգնությամբ բեռնատարները, ինչի հետևանքով հրմշտոց է առաջացել, որի ժամանակ մի քանի տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել։ Ավելի ուշ բանակը հայտարարել էր, որ Գազայի տասնյակ բնակիչներ զոհվել են հրմշտոցի ժամանակ և բեռնատարի անիվների տակ։
ՑԱԽԱԼ–ի ներկայացուցիչ Դանիել Հագարին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իսրայելցի զինվորները կրակ են բացել, երբ վտանգ է առաջացել իրենց վրա եկող ամբոխի պատճառով։