00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առաջնագծից չի փախել, մեղադրանքի՞ց պետք է փախչի. միջնորդվեց Խաչատրյանի կալանքը փոխել

© Sputnik / Asatur YesayantsԳեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը
Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը շեշտեց, որ իրենց համար այս գործում ի սկզբանե ամեն ինչ էլ պարզ էր, իրողություններն այնպես են դասավորվել, որպեսզի հետագայում որևէ մեկը չասի` քաղաքական նախասիրություններով պայմանավորված կալանավորում է։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց դատարան։
Նշենք, որ ընթանում է գեներալ–լեյտենանտի գործով առաջին դատական նիստը։
Փաստաբան Վարազդատ Հարությունյանը միջնորդություն ներկայացնելիս նշեց, որ իր պաշտպանյալն Արցախյան առաջին պատերազմում, ինչպես նաև 2020 թվականին վիրավորումներ է ստացել։ 44-օրյա պատերազմի ժամանակ 2 ոտքից է վիրավորվել։
«Մարդ, որն առաջնագծում չի փախչում իր կյանքի նկատմամբ սպառնալիքից, պետք է փախուստի դիմի կամ թաքնվի անհեթեթ մեղադրական եզրակացությունի՞ց։ Ամեն անգամ անհեթեթ բառը կրկնելու եմ։ Միջնորդում ենք մերժել հանրային մեղադրողի միջնորդությունը և Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոց` վարչական հսկողություն կամ տնային կալանք»,– նշեց Հարությունյանը։
Նա դատարանին ներկայացրեց նաև Տիրան Խաչատրյանի շքանշանների և մեդալների մի մասի պատճենները։
Փաստաբանն ընդգծեց, որ դատախազության ներկայացրած քրեական հետապնդման որոշմանը ծանոթանալուց հետո, մտածել է, թե Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցրել են։ Նա այդպես է կարծել, քանի որ փաստական հանգամանքները նույնն են եղել` Տիրան Խաչատրյանն օդ է կրակել, որովհետև միայնակ է եղել, անպաշտպան ու ինքնապաշտպանվելու նպատակ է ունեցել, այնտեղ նաև ծեծկռտուք է եղել, հայհոյանքներ են հնչել։
«Մենք խտրական վերաբերմունք ենք տեսնում ու գիտենք դատախազության նման խտրական վերաբերմունքի մասին։ Ամեն ինչ մեզ համար պարզ էր ամենասկզբից։ Մենք գիտենք նաև, որ Նորայր Ավանեսյանի (4 մեղադրյալից մեկն է. խմբ.) նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը բավարարվել է նույն այդ խտրական վերաբերմունքի հիմքով։ Վերաքննիչ դատարանն էլ է հասկացել, որ Նորայր Ավանեսյանին կալանավորում են, որպեսզի հաշիվը լինի 1-1 ու հանկարծ չասեն` ինչու են Խաչատրյանին կալանավորել, բայց ուրիշ մեկին` ոչ։ Այսպես են վարվել, որպեսզի չասեն` քաղաքական նախասիրություններով պայմանավորված չէ»,– նշեց Հարությունյանը։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, միջնորդությունների վերաբերյալ որոշումները կհրապարակի մարտի 4-ին, ժամը 11։00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ փաստաբանները Տիրան Խաչատրյանի կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն։
Հիշեցնենք` հունվարի 12-ին հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում վիճաբանություն է եղել մոտ 10 անձի միջև։ Ըստ ՔԿ–ի` վիճաբանության ընթացքում Տիրան Խաչատրյանն ատրճանակից օդ է կրակել, իսկ երբ ներկաները ցանկացել են կանգնեցնել նրան և ձեռքից վերցնել ատրճանակը, արձակել է ևս մեկ կրակոց, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել հացատան մեկ այլ առանձնասրահից դուրս եկած հաճախորդներից մեկը։
2024թ. հունվարի 13-ին Տիրան Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով կատարված խուլիգանությունը) 3-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Այս գործով ևս 3 անձ կա կալանավորված։
Լրահոս
0