00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
Конспирология в истории: большевиков правда спонсировали немцы?
15:04
24 ր
Исторический ликбез
Зарубежное влияние на ход революции в России
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը միայն պաշտպանության համար չէ, որ սպառազինություն է գնում․ Ռուբինյան

© Photo : © Photo:Screenshot / Antalya Diplomacy ForumВице-спикер НС Рубен Рубинян выступает на дипломатическом форуме в Анталье (1 марта 2024). Турция
Вице-спикер НС Рубен Рубинян выступает на дипломатическом форуме в Анталье (1 марта 2024). Турция - Sputnik Արմենիա, 1920, 01.03.2024
Բաժանորդագրվել
ԱԺ փոխխոսնակը շեշտել է, որ Հայաստանն իրավունք ունի կառուցելու իր տրամաբանությունը և ձեռք բերելու պաշտպանական սպառազինություն։
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik․ Հայաստանը չի ռազմականացվում, այլ պաշտպանում է ինքն իրեն։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ՝ սա շատ տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ ունենք մտավախություններ անվտանգության հետ կապված, որոնք առաջանում են Ադրբեջանի պատճառով։ Մենք չունենք ագրեսիվ պահվածք կամ ագրեսիվ մոտիվացիա մեր հարևանների հանդեպ, մենք հարգում ենք մեր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը, բայց իրավունք ունենք կառուցելու մեր պաշտպանությունը»,– ընդգծեց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ Ադրբեջանը շարունակում է մեծ թվով սպառազինություն ձեռք բերել տարբեր երկրներից։ Շեշտեց՝ հայկական կողմը գիտի, որ Ադրբեջանը դա միայն պաշտպանության համար չի անում։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին Ֆրանսիայի ԶՈւ նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հայաստանյան այցի ընթացքում փաստաթուղթ ստորագրվեց երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը զարգացնելու մասին։ Նմանատիպ համաձայնագրեր էին կնքվել 2023 թվականի հոկտեմբերին Պապիկյանի փարիզյան այցի ժամանակ։ Փոխգործակցության շրջանակում Հայաստանը ստանում է Ground Master (GM200) ռադարներ և գիշերային տեսանելիության սարքեր։ Ֆրանսիան նախորդ տարի Հայաստան է մատակարարել նաև Bastion տիպի 24 զրահափոխադրիչ, ևս 26-ը արտադրման փուլում են։
Անհրաժեշտության դեպքում Փարիզը պատրաստ է նաև տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարել։
Ավելի վաղ Հայաստանը Հնդկաստանից ձեռք էր բերել «Պինակա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համալիրներ (արտադրվում է Հնդկաստանում ռուսական արտոնագրով), ինչպես նաև 80-մմ հաուբիցներ և այլ տեսակի սպառազինություն։
Հայաստանը և Հնդկաստանը կհամագործակցեն մաքսային հարցերով. համաձայնագիրը վավերացվեց
Լրահոս
0