Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսում Հայաստանն էլ տաղավար ունի։«Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցող 14 հայկական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։Այս ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։Այստեղ ցուցադրվում են էլեկտրոնիկայի, ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի և այլ ոլորտների նորագույն լուծումները։Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա այսօր` փետրվարի 29-ին:
Հեղինակավոր ցուցահանդեսին հայկական 14 ընկերություն է մասնակցում։
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսում Հայաստանն էլ տաղավար ունի։
«Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցող 14 հայկական ընկերությունները ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։
Այս ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։
Այստեղ ցուցադրվում են էլեկտրոնիկայի, ռոբոտաշինության, արհեստական ինտելեկտի և այլ ոլորտների նորագույն լուծումները։
Ցուցահանդեսի փակումը տեղի կունենա այսօր` փետրվարի 29-ին: