https://arm.sputniknews.ru/20240229/putinn-arevmutqin-haskacrec-vor-aveli-lav-e-rusastani-het-gvorts-chunenal-shvojgu-72887290.html
Պուտինն Արևմուտքին հասկացրեց, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ գործ չունենալ. Շոյգու
Պուտինն Արևմուտքին հասկացրեց, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ գործ չունենալ. Շոյգու
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է նոր սպառազինությունների մասին ՌԴ ղեկավարի հայտարարությունները: 29.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-29T17:50+0400
2024-02-29T17:50+0400
2024-02-29T17:51+0400
սերգեյ շոյգու
վլադիմիր պուտին
սպառազինություն
ռուսաստան
ուղերձ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_0:0:1594:896_1920x0_80_0_0_3fbb736d86a57dba75d7ffceda76a921.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Արևմուտքը վերջին շրջանում շատ բան է ասել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Դաշնային ժողովին տեղեկացնելով նոր սպառազինությունների մասին, հստակ հասկացրեց, որ ավելի լավ է ՌԴ-ի հետ գործ չունենալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։Ի պատասխան այն զինատեսակների զարգացման մասին հարցին, որոնց մասին ՌԴ նախագահը խոսել էր 2018 թվականի ուղերձում, պաշտպանության նախարարը պատասխանել է. «Պարզ և հստակ ասվել է, որ այդ ամենը մենք ունենք, այդ ամենը մեզ մոտ այս տարիների ընթացքում մշակվել, փորձարկվել, ներդրվել է սպառազինության մեջ»:Նշենք, որ փետրվարի 29-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով մարտական հերթապահության ժամանակ կցուցադրի նոր ծանր «Սարմատ» հրթիռային համալիրները: Բացի այդ, նրա խոսքով, «Կինժալ» գերձայնային համալիրը բարձր արդյունավետությամբ օգտագործվում է ՀՕՊ գոտում, մարտում արդեն կիրառվել է ծովային բազավորման «Ցիրկոն» հարվածային գերձայնային համալիրը, մարտական հերթապահության են կանգնած «Ավանգարդ» միջմայրցամաքային հեռահարության գերձայնային բլոկները և «Պերեսվետ» լազերային համալիրները, ավարտվում են «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի և «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի փորձարկումները:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_116:0:1471:1016_1920x0_80_0_0_5d19c8a6039767deeb00ac6e957c7eac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, վլադիմիր պուտին, սպառազինություն, ռուսաստան, ուղերձ
սերգեյ շոյգու, վլադիմիր պուտին, սպառազինություն, ռուսաստան, ուղերձ
Պուտինն Արևմուտքին հասկացրեց, որ ավելի լավ է Ռուսաստանի հետ գործ չունենալ. Շոյգու
17:50 29.02.2024 (Թարմացված է: 17:51 29.02.2024) ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը մեկնաբանել է նոր սպառազինությունների մասին ՌԴ ղեկավարի հայտարարությունները:
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Արևմուտքը վերջին շրջանում շատ բան է ասել, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Դաշնային ժողովին տեղեկացնելով նոր սպառազինությունների մասին, հստակ հասկացրեց, որ ավելի լավ է ՌԴ-ի հետ գործ չունենալ։ Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Նրանք (Արևմուտքում- խմբ.) վերջին շրջանում շատ հիմարություններ են ասել․ մեկ տիեզերքում միջուկային զենքի տեղակայում, սրա սպառնալիք, նրա սպառալիք։ Այսօր հստակ ու պարզ պատասխան տրվեց՝ մենք դա ունենք, և դա պետք է ձեզ համար ոչ թե պարզապես սպառնալիք ներկայացնի, այլ պետք է ձեր ուշադրությունը հրավիրի այն բանի վրա, որ ավելի լավ է մեզ հետ գործ չունենալ»,- լրագրողներին ասել է Շոյգուն ի պատասխան ուղերձի՝ նոր սպառազինության, այդ թվում՝ «Պոսեյդոն» ապարատի մասին հատվածը մեկնաբանելու խնդրանքին։
Ի պատասխան այն զինատեսակների զարգացման մասին հարցին, որոնց մասին ՌԴ նախագահը խոսել էր 2018 թվականի ուղերձում, պաշտպանության նախարարը պատասխանել է. «Պարզ և հստակ ասվել է, որ այդ ամենը մենք ունենք, այդ ամենը մեզ մոտ այս տարիների ընթացքում մշակվել, փորձարկվել, ներդրվել է սպառազինության մեջ»:
Նշենք, որ փետրվարի 29-ին ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով մարտական հերթապահության ժամանակ կցուցադրի նոր ծանր «Սարմատ» հրթիռային համալիրները:
Բացի այդ, նրա խոսքով, «Կինժալ» գերձայնային համալիրը բարձր արդյունավետությամբ օգտագործվում է ՀՕՊ գոտում, մարտում արդեն կիրառվել է ծովային բազավորման «Ցիրկոն» հարվածային գերձայնային համալիրը, մարտական հերթապահության են կանգնած «Ավանգարդ» միջմայրցամաքային հեռահարության գերձայնային բլոկները և «Պերեսվետ» լազերային համալիրները, ավարտվում են «Բուրեվեստնիկ» անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռի և «Պոսեյդոն» անօդաչու ստորջրյա սարքի փորձարկումները: