https://arm.sputniknews.ru/20240229/pasharvats-leningradi-evs-mi-bnakich-tariner-anc-hushamedal-stacav-erevanum-72874277.html
Պաշարված Լենինգրադի ևս մի բնակիչ տարիներ անց հուշամեդալ ստացավ Երևանում
Պաշարված Լենինգրադի ևս մի բնակիչ տարիներ անց հուշամեդալ ստացավ Երևանում
Sputnik Արմենիա
Վարվառա Վասիլևայի (Կորկոտյան) լենինգրադյան փաստաթղթերը չեն պահպանվել, բայց Սանկտ Պետերբուրգի լրագրողները երկար փնտրտուքներից հետո նրա անունը գտել են... 29.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-29T15:37+0400
2024-02-29T15:37+0400
2024-02-29T15:41+0400
հայաստան
լենինգրադ
երևան
հուշամեդալ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72841890_0:87:1114:714_1920x0_80_0_0_ee369852dbfffbe89ebf42508138c981.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանում գտել են Լենինգրադի շրջափակումը վերապրած Վարվառա Վասիլևնա Վասիլևային (ամուսնու ազգանունով Կորկոտյան) և հուշամեդալ հանձնել նրան։ Կնոջը գտել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ջանքերով։Նրա անունը նախկինում չի եղել ցուցակներում։Նշենք, որ այս տարվա փետրվարի սկզբին հուշամեդալ էր փոխանցվել նաև գրականագետ, մանկավարժ և բարձր որակավորում ունեցող թարգմանիչ 86-ամյա Նատալյա Գոնչարին։ Նրան նաև «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ էր շնորհվել։1941 թվականի աշնանը նա ռմբակոծություններից մեկի ժամանակ կորցրել է մորն ու քույրերին։ 1941-42 թվականների լենինգրադյան սարսափելի ձմեռն անցկացրել է մանկատներից մեկում։ 1942-ի գարնանը նրան Լենինգրադից «Կյանքի ճանապարհով» տարհանել են Ռուսաստանի հարավ՝ Կրասնոդարի մարզ, այնուհետև 1942 թվականի հոկտեմբերին` Հայաստան։Պաշարված Լենինգրադից ընդհանուր առմամբ 5 մանկատան մոտ 700 սան է տարհանվել Հայաստան։ Հենց այստեղ էլ նրանք դիմավորել են Հաղթանակի օրը։Երբ պատերազմից հետո երեխաներին սկսել են տուն ուղարկել, տնօրեններին թույլ են տվել տանել միայն նրանց, ովքեր հարազատներ են ունեցել Լենինգրադում։ Բայց ողջ մնացած հարազատ գտնելն այդ ժամանակ բախտավորություն էր, քանի որ պատերազմի ընթացքում Լենինգրադի ընդհանուր բնակչության մոտ կեսը (ավելի քան 1 միլիոն 400 հազար մարդ) զոհվել էր: Ուստի, որքան էլ երեխաներն ուզում էին վերադառնալ տուն, նրանց չէին կարողանում տանել։Լենինգրադցիների մի մասը մնաց Հայաստանում, և նրանք այստեղ ընտանիքներ կազմեցին։ Այդպես եղավ նաև Վարվառայի դեպքում։ Նա ամուսնացավ Վազրիկ Կորկոտյանի հետ։ Կարսից գաղթած բազմազավակ ընտանիքում ծնված տղան Հայրենական մեծ պատերազմում հրետանավոր էր եղել Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի կազմում։Ամուսինները ավելի քան 40 տարի միասին աշխատեցին «Հայէլեկտրոմաշ» գործարանում, այդ թվում՝ 90-ականներին, երբ գործարանը, չնայած տրանսպորտային շրջափակմանը և էներգետիկ ճգնաժամին, շարունակում էր աշխատել Կարեն Դեմիրճյանի ղեկավարությամբ։Այդ տարիներին նրանք այցելեցին Լենինգրադ, փորձեցին արխիվներում տեղեկություններ գտնել Վարվառա Վասիլևնայի մասին, բայց ապարդյուն։Լրագրողների բացահայտած պատմությունների շնորհիվ Վարվառա Վասիլևնան իմացել է, որ իր հետ մանկատանը մեծացած մի քանի սաներ դեռ ողջ են։
https://arm.sputniknews.ru/20240131/erevanum-hvogehangstjan-karg-e-matucvel-pasharvats-leningradi-erekhaneri-hushardzani-mvot-71773995.html
լենինգրադ
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72841890_0:0:1114:835_1920x0_80_0_0_89da583daa6028aa988f651ffe713b67.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, լենինգրադ, երևան, հուշամեդալ
հայաստան, լենինգրադ, երևան, հուշամեդալ
Պաշարված Լենինգրադի ևս մի բնակիչ տարիներ անց հուշամեդալ ստացավ Երևանում
15:37 29.02.2024 (Թարմացված է: 15:41 29.02.2024) Վարվառա Վասիլևայի (Կորկոտյան) լենինգրադյան փաստաթղթերը չեն պահպանվել, բայց Սանկտ Պետերբուրգի լրագրողները երկար փնտրտուքներից հետո նրա անունը գտել են արխիվներում։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանում գտել են Լենինգրադի շրջափակումը վերապրած Վարվառա Վասիլևնա Վասիլևային (ամուսնու ազգանունով Կորկոտյան) և հուշամեդալ հանձնել նրան։ Կնոջը գտել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանության և ՀՀ–ում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ջանքերով։
Նրա անունը նախկինում չի եղել ցուցակներում։
Նշենք, որ այս տարվա փետրվարի սկզբին
հուշամեդալ էր փոխանցվել նաև գրականագետ, մանկավարժ և բարձր որակավորում ունեցող թարգմանիչ 86-ամյա Նատալյա Գոնչարին։ Նրան նաև «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ էր շնորհվել։
Ժամանակին Վարվառա Վասիլևան «Պաշարված Լենինգրադի բնակչի» կարգավիճակ չի ստացել, քանի որ նրա լենինգրադյան փաստաթղթերը չեն պահպանվել (ինչպես շրջափակումը վերապրած հազարավոր այլ անձանց դեպքում)։
1941 թվականի աշնանը նա ռմբակոծություններից մեկի ժամանակ կորցրել է մորն ու քույրերին։ 1941-42 թվականների լենինգրադյան սարսափելի ձմեռն անցկացրել է մանկատներից մեկում։ 1942-ի գարնանը նրան Լենինգրադից «Կյանքի ճանապարհով» տարհանել են Ռուսաստանի հարավ՝ Կրասնոդարի մարզ, այնուհետև 1942 թվականի հոկտեմբերին` Հայաստան։
Պաշարված Լենինգրադից ընդհանուր առմամբ 5 մանկատան մոտ 700 սան է տարհանվել Հայաստան։ Հենց այստեղ էլ նրանք դիմավորել են Հաղթանակի օրը։
Երբ պատերազմից հետո երեխաներին սկսել են տուն ուղարկել, տնօրեններին թույլ են տվել տանել միայն նրանց, ովքեր հարազատներ են ունեցել Լենինգրադում։ Բայց ողջ մնացած հարազատ գտնելն այդ ժամանակ բախտավորություն էր, քանի որ պատերազմի ընթացքում Լենինգրադի ընդհանուր բնակչության մոտ կեսը (ավելի քան 1 միլիոն 400 հազար մարդ) զոհվել էր: Ուստի, որքան էլ երեխաներն ուզում էին վերադառնալ տուն, նրանց չէին կարողանում տանել։
Լենինգրադցիների մի մասը մնաց Հայաստանում, և նրանք այստեղ ընտանիքներ կազմեցին։ Այդպես եղավ նաև Վարվառայի դեպքում։ Նա ամուսնացավ Վազրիկ Կորկոտյանի հետ։ Կարսից գաղթած բազմազավակ ընտանիքում ծնված տղան Հայրենական մեծ պատերազմում հրետանավոր էր եղել Ուկրաինական 3-րդ ռազմաճակատի կազմում։
Ամուսինները ավելի քան 40 տարի միասին աշխատեցին «Հայէլեկտրոմաշ» գործարանում, այդ թվում՝ 90-ականներին, երբ գործարանը, չնայած տրանսպորտային շրջափակմանը և էներգետիկ ճգնաժամին, շարունակում էր աշխատել Կարեն Դեմիրճյանի ղեկավարությամբ։
Այդ տարիներին նրանք այցելեցին Լենինգրադ, փորձեցին արխիվներում տեղեկություններ գտնել Վարվառա Վասիլևնայի մասին, բայց ապարդյուն։
Փաստաթղթերի բացակայության պատճառով նրա անունը տասնամյակներ շարունակ չի եղել շրջափակումից փրկվածների ցուցակում։ Սանկտ Պետերբուրգից ժամանած լրագրողների՝ Անդրեյ Ռադինի և Եկատերինա Դոձինայի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել գտնել Վարվառայի մոռացված պատմության փաստերն ու ներկայացնել Սանկտ Պետերբուրգի վարչակազմին։
Լրագրողների բացահայտած պատմությունների շնորհիվ Վարվառա Վասիլևնան իմացել է, որ իր հետ մանկատանը մեծացած մի քանի սաներ դեռ ողջ են։