https://arm.sputniknews.ru/20240229/nato-n-ukrainaji-partutjan-depqum-stipvats-klini-krvel-rusastani-dem-pentagvoni-ghekavar-72915294.html
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի դեմ. Պենտագոնի ղեկավար
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի դեմ. Պենտագոնի ղեկավար
Sputnik Արմենիա
Լլոյդը շատ մտահոգիչ է անվանել այն գնահատականները, ըստ որոնց Ուկրաինայում ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են... 29.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-29T22:50+0400
2024-02-29T22:50+0400
2024-02-29T22:50+0400
նատօ
ռուսաստան
ուկրաինա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72911705_0:165:1601:1065_1920x0_80_0_0_3e8300bdf7e3b8fe1b16fc61189039fb.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի պարտությունը ներկայիս հակամարտությունում սպառնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական բախմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նախարարը նաև շատ մտահոգիչ է համարել այն գնահատականները, ըստ որոնց` ռուսական զորքերն Ուկրաինայում շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են գրանցում:Վերջին շրջանում Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են մտքեր հնչում դաշինքի և ՌԴ-ի ուղիղ զինված հակամարտության մասին։ Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն սպառնալիք չի ներկայացնում, ոչ մեկին չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողությունները։ Բացի այդ, վերջին տարիներին ՌԴ-ն նշում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունը արևմտյան սահմանների մոտ։Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»: Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է բաց լինել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն իրավահավասարության հիմունքներով, ընդ որում` Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքի ռազմականացման ուղուց:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72911705_0:0:1421:1065_1920x0_80_0_0_86aa955c99dde97b3b75fabb5e93f19d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նատօ, ռուսաստան, ուկրաինա
նատօ, ռուսաստան, ուկրաինա
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի պարտության դեպքում ստիպված կլինի կռվել Ռուսաստանի դեմ. Պենտագոնի ղեկավար
Լլոյդը շատ մտահոգիչ է անվանել այն գնահատականները, ըստ որոնց Ուկրաինայում ռուսական զորքերը շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են գրանցում:
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի պարտությունը ներկայիս հակամարտությունում սպառնում է ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի ռազմական բախմամբ, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Անկեղծ ասած, եթե Ուկրաինան պարտվի, ես իսկապես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ն պայքարի մեջ կմտնի Ռուսաստանի հետ»,-ասել է Օսթինը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում լսումների ժամանակ:
Նախարարը նաև շատ մտահոգիչ է համարել այն գնահատականները, ըստ որոնց` ռուսական զորքերն Ուկրաինայում շարունակում են առաջ շարժվել և աստիճանաբար հաջողություններ են գրանցում:
Վերջին շրջանում Արևմուտքում ավելի ու ավելի հաճախ են մտքեր հնչում դաշինքի և ՌԴ-ի ուղիղ զինված հակամարտության մասին։ Կրեմլում նշել են, որ ՌԴ-ն սպառնալիք չի ներկայացնում, ոչ մեկին չի սպառնում, բայց անուշադրության չի մատնի իր շահերի համար հավանական վտանգ ներկայացնող գործողությունները։ Բացի այդ, վերջին տարիներին ՌԴ-ն նշում է ՆԱՏՕ-ի աննախադեպ ակտիվությունը արևմտյան սահմանների մոտ։
Դաշինքն ընդլայնում է նախաձեռնությունները և դա անվանում է «ռուսական ագրեսիայի զսպում»: Մոսկվան բազմիցս մտահոգություն է հայտնել Եվրոպայում դաշինքի ուժերի ավելացման կապակցությամբ։ ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է բաց լինել ՆԱՏՕ-ի հետ երկխոսության համար, սակայն իրավահավասարության հիմունքներով, ընդ որում` Արևմուտքը պետք է հրաժարվի մայրցամաքի ռազմականացման ուղուց: