https://arm.sputniknews.ru/20240229/mijazgajin-paratvoneri-u-mrcujtneri-mrcanakakirnery-dramakan-pargev-kstanan-hhum-72853940.html
Միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում
Միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում
Sputnik Արմենիա
Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։ Դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցվել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող... 29.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-29T11:41+0400
2024-02-29T11:41+0400
2024-02-29T12:04+0400
հայաստան
փառատոն
մրցույթ
ժաննա անդրեասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24235028_0:175:1601:1075_1920x0_80_0_0_39c8061bd3b339cbdea4c82695ec845b.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ մշակույթի այն գործիչները, որոնք միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցույթների մրցանակակիր են դարձել, կստանան դրամական խրախուսում կառավարության կողմից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծային ցանկում ընդգրկված են ավելի քան 150 նմանատիպ փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, որոնք պարտադիր պետք է լինեն միջազգային, անցկացվեն պարբերաբար, ազգային ժյուրիի կազմ ունենան, ստանան այն երկրի աջակցությունը, որտեղ անցկացվում են։Նրա խոսքով` խրախուսումը կիրականացվի ամենամսյա պարբերականությամբ` մեկ տարի ժամկետով։Անդրեասյանը նշեց, որ դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցրել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման կարգը` ամսական 130–800 հազար դրամ։Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։«Վերջին տարիների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը վերաբերում է տարեկան 11 մարդու, երկու խմբի, գումարի ընդհանուր ծավալը կկազմի տարեկան շուրջ 85 մլն դրամ։ Այսպիսով խրախուսում ենք մեր գործիչներին, որ մասնակցեն այդ փառատոներին։ Սա նաև կբերի մշակույթի բնագավառում ավելի մեծ արդյունքների։ Այս նախագիծը նաև այլընտրանք է այն կոչումներին, որոնք մնացել էին խորհրդային տարիներից, ու որոնց շնորհումը մենք օրենքով դադարեցրինք»,– ասաց նախարարը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կոլեկտիվների դեպքում գումարը պետք է տրվի միանվագ` ամբողջ տարվա գումարը միանգամից։3 մլն դոլար դրամաշնորհ կտրվի ՀՀ գյուղերում պարենային անվտանգությունը բարելավելու համար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/1a/24235028_0:0:1433:1075_1920x0_80_0_0_2ea38fce169823924dd0cb2bb649d232.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, փառատոն, մրցույթ, ժաննա անդրեասյան
հայաստան, փառատոն, մրցույթ, ժաննա անդրեասյան
Միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում
11:41 29.02.2024 (Թարմացված է: 12:04 29.02.2024) Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։ Դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցվել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման կարգը` ամսական 130–800 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ մշակույթի այն գործիչները, որոնք միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցույթների մրցանակակիր են դարձել, կստանան դրամական խրախուսում կառավարության կողմից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծային ցանկում ընդգրկված են ավելի քան 150 նմանատիպ փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, որոնք պարտադիր պետք է լինեն միջազգային, անցկացվեն պարբերաբար, ազգային ժյուրիի կազմ ունենան, ստանան այն երկրի աջակցությունը, որտեղ անցկացվում են։
«Դրամական խրախուսումը տրամադրվելու է մշակույթի այն գործիչներին, որոնք ՀՀ քաղաքացի են, ներկայացնում են պետությունը և արժանացել են մրցանակի։ Ցանկում ներառվել են մշակույթի գրեթե բոլոր ոլորտները` թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտարվեստ, գրականություն, մշակութային ժառանգություն և այլն»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` խրախուսումը կիրականացվի ամենամսյա պարբերականությամբ` մեկ տարի ժամկետով։
Անդրեասյանը նշեց, որ դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցրել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման կարգը` ամսական 130–800 հազար դրամ։
Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։
«Վերջին տարիների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը վերաբերում է տարեկան 11 մարդու, երկու խմբի, գումարի ընդհանուր ծավալը կկազմի տարեկան շուրջ 85 մլն դրամ։ Այսպիսով խրախուսում ենք մեր գործիչներին, որ մասնակցեն այդ փառատոներին։ Սա նաև կբերի մշակույթի բնագավառում ավելի մեծ արդյունքների։ Այս նախագիծը նաև այլընտրանք է այն կոչումներին, որոնք մնացել էին խորհրդային տարիներից, ու որոնց շնորհումը մենք օրենքով դադարեցրինք»,– ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կոլեկտիվների դեպքում գումարը պետք է տրվի միանվագ` ամբողջ տարվա գումարը միանգամից։