00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեր թշնամիները քիչ են` ՌԴ–ին են թշնամացնում. Բագրատյանը` Փաշինյանի քաղաքականության մասին

© Sputnik / Aram NersesyanՀրանտ Բագրատյան
Հրանտ Բագրատյան - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Բաժանորդագրվել
ՀՀ նախկին վարչապետը վստահ է` երբ թուրքերը համոզվեն, որ հայ–ռուսական հարաբերությունները ծայրագույն կետի են հասել, ապա կհարձակվեն։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայաստանն առանց այդ էլ 2 թշնամի ունի` Թուրքիան և Ադրբեջանը, պետք չէ Ռուսաստանին նույնպես դարձնել թշնամի։ Այս մասին Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
Նա վստահ է` վերջին շրջանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ակտիվությունը կապված է հակառուսականության հետ։ Ըստ նրա` միշտ պետք է հիշել` Հայաստանը ռազմավարական դաշնակցային պայմանագիր ունի ՌԴ–ի հետ, բայց ոչ Ֆրանսիայի և Ամերիկայի։
«Փաշինյանն էլ ասում է, թե ռուսները լավ դաշնակից չեն, հիմա հարց եմ տալիս` ուզո՞ւմ ես թշնամի սարքես։ Ֆրանսիա ես գնացել, մի 2 հատ մեքենա ես ստացել, լավ ես արել, բայց պարտադիր չէ Պուտինին (ՌԴ նախագահ,–խմբ.) վատաբանել։ Ո՞ւմ պատվերն ես կատարում, Արևմուտքի՞, թե՞ Թուրքիայի։ Կարծում եմ` թուրքերի, քանի որ երբ թուրքերը համոզվեն, որ հայ–ռուսական հարաբերությունները հասել են այն կետին, որ ՌԴ–ն թքած ունի ՀՀ–ի վրա (իսկ Փաշինյանը տանում է այդ կետին), կհարձակվեն։ Մեր թշնամիները քիչ են մեզ` մի հատ էլ ՌԴ–ն ես ուզո՞ւմ թշնամացնել։ Դա նշանակում է գոյության շանս չունենալ»,– ասաց Բագրատյանը։
ՀՀ նախկին վարչապետը հորդորեց ՀՀ ներկայիս վարչապետին չանել քայլեր ի հեճուկս ՌԴ–ի, քանի որ դրանով Հայաստանին է հարված հասցվում։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ 2022 թվականի սեպտեմբերին, երբ ադրբեջանական ԶՈւ–ն Վարդենիսում առաջ էր եկել, ռուսական զորքն էր եկել ու կանգնել, նույնը կատարվեց Իշխանասարում, իսկ Ջերմուկում չկար ռուսական զորք, այդ պատճառով էլ ադրբեջանական ԶՈւ–ն այդքան առաջ եկավ։
Բագրատյանը զգուշացրեց` Ռուսաստանը կարող է գազը թանկացնել, ատոմակայանի վառելիքը չտալ, քանի որ ի՞նչ իմաստ ունի սնել մի երկիր, որը դարձել է ամենահակառուսականն աշխարհում։
Ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա. «Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Միասին» ակցիան անցկացվել էր փետրվարի 20-ին։ Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էին սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց:
Հաջորդ քայլը նրանք համարում են ժամանակավոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը ՝ գործընթացներից հասկացող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև խոստացել են ներկայացնել նոր կառավարության ծրագիրը։
Լրահոս
0