00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իմ նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից. Դավիթ Տոնոյան

© Sputnik / Aram NersesyanԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվել
Դավիթ Տոնոյանը համոզվել է, որ իր ոչ մի քայլը չի վրիպում Նիկոլ Փաշինյանի ուշադրությունից։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը համոզված է, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ուղղորդվում է անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Նա այդ մասին հայտարարություն է տարածել։
Տոնոյանն անդրադարձել է փետրվարի 14-ին Քրեակատարողական ծառայության 2023 թ․ գործունեության հաշվետվության քննարկման ընթացքում Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին` նշելով, որ անարձագանք թողնել չի կարող։
Այդ օրը Փաշինյանը հայտարարել էր, որ բացարձակապես անընդունելի է լավություն անել պետության հեղինակության հաշվին, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով։ Նա ակնարկել էր 2023 թ. օգոստոսի 1–ին տեղի ունեցած դեպքը, երբ Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից ԱԺ (քննիչ հանձնաժողովի նիստին) տեղափոխելու ճանապարհին Տոնոյանին թույլատրել էին տեսակցել մորը: Դրանից հետո ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանն ազատվեց աշխատանքից։
«Վերջին ամիսներին հարկ չէի համարում արձագանքել Քրեակատարողական ծառայության և «Երևան-Կենտրոն» ՔԿՀ նախկին պետերին զբաղեցրած պաշտոններից ազատելը ինձ վերագրվող «միջադեպի» հետ կապելու մասին բազմաթիվ ուղղորդված մանիպուլատիվ հրապարակումներին։ Ի սկզբանե պարզ էր, որ թեմայի շուրջ «կիսաճիշտ» հրապարակումներն ուղղորդվում են անձամբ վարչապետի կողմից, ինչը փետրվարի 14-ին փաստացի հաստատեց ինքն անձամբ»,– հայտարարության մեջ նշել է Տոնոյանը։
Ըստ նրա` հիշյալ խորհրդակցության ժամանակ Նիկոլ Փաշինյանի և արդարադատության նախարար Գրիգորի Մինասյանի ելույթներով հիմնավորվել է 2 կարևոր փաստ:
«Նախ այն, որ իմ նկատմամբ քրեական հետապնդումն ունի քաղաքական ենթատեքստ, ուղղորդվում է անձամբ Փաշինյանի կողմից և այդ միջամտությունը այն աստիճան խորն է, որ վերջինս հետևում է իմ բոլոր քայլերին, այդ թվում՝ մորս հետ տեսակցություններին և այդ մասին չի խորշում խոսել հրապարակայնորեն»,– հավելել է նախկին նախարարը։
Նա համոզված է, որ իրեն տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը կապված է ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտած մտքերի և դիրքորոշումների հետ:
«Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից եւ պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»»,–գրել է նա:
Երկրորդ կարևոր փաստը, ըստ Տոնոյանի, այն է, որ հիշյալ խորհրդակցության ժամանակ արդարադատության նախարարն անդրադարձել է դատավորի «խնդրահարույց որոշմանը»՝ փաստացի հաստատելով, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ մեկնելիս և վերադառնալիս թե՛ Տոնոյանի, թե՛ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների տրամադրության տակ եղել է բացառապես ՊՆ նախկին նախարարին կարճաժամկետ մեկնում տրամադրելու մասին դատարանի` 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված որոշման եզրափակիչ մասի քաղվածքը։
«Դատարանը ինձ իրավունք էր վերապահել հանձնաժողովի աշխատանքներից դուրս առնվազն երկու ժամ լինել կարճաժամկետ մեկնման մեջ, ինչն էլ օգտագործելով՝ նախընտրել եմ հանդիպել մորս:Միգուցե այդ ժամանակը տրամադրվել էր այլ նպատակների համար, որը, սակայն, որոշման մեջ հասկանալի պատճառներով չէր ընդգրկվել և փայլուն օգտագործվել է իմ և ՔԿՀ աշխատակիցների դեմ:Այսինքն` օգոստոսի 1-ին ո՛չ իմ, ո՛չ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործողությունները չեն հակասել ո՛չ օրենքին, ո՛չ առկա որոշմանը»,– նշել է նա։
Տոնոյանն ընդգծել է, որ որևէ գիտակից մարդ, հետևելով գործով զարգացումներին և ծանոթանալով նշված խորհրդակցությունը, այլևս չի կարող հավատալ, որ իր գործը շինծու և հրահանգավորված չէ:
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Նույն օրն ևեթ Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվեցին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին:
Ստեփան Գալստյանը 2023 թվականի դեկտեմբերին ազատ արձակվեց 25 մլն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
0