00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:38
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարևանը չպիտի բուժում նշանակի. մասնագետը խոսել է էլեկտրոնային դեղատոմսերի համակարգի մասին

© Sputnik / Diana AtoyanԴեղատուն
Դեղատուն - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Դեղատուն
Բաժանորդագրվել
Դեղատոմսով դեղորայքի վաճառքը կանոնակարգելու փորձ ՀՀ–ում արդեն կիրառվել է 2018-ին, բայց ինչ–ինչ պատճառով այն այդպես էլ չգործեց։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում էլեկտրոնային դեղատոմսերի համակարգն առանձին չի գործելու։ Այն միավորվելու է կորնավիրուսի համաճարակի ժամանակ ստեղծված ու այսօր էլ գործող «Արմեդ» համակարգին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը փետրվարի 28-ին հրավիրած ասուլիսում հայտնել էր, որ մարտ 1-ից ՀՀ–ում մի շարք դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել բացառապես էլեկտրոնային դեղատոմսերով։
Մեր զրուցակիցը հիշեցրեց, որ դեղատոմսով դեղորայքի վաճառքը կանոնակարգելու փորձ ՀՀ–ում արդեն կիրառվել է 2018-ին, բայց ինչ–ինչ պատճառով այն այդպես էլ չգործեց։
«Թղթի վրա որևէ բան չչեղարկվեց, բայց աղմուկ բարձրացավ, ու սկսեց չգործել։ Այն ժամանակ երևի առողջապահության նախարարության ղեկավարությունը այդպես էր մտածում։ Բայց հիմա շատ ավելի դյուրացվել է գործընթացը։ Այսինքն` այն թղթային խնդիրները, որ այն ժամանակ կային ու բարձրաձայնվում էին, հիմա, իմ կարծիքով, մեծապես հաշվի են առնվել` թղթաբանություն չի լինելու, քաշքշուկ չի լինելու։ Ամեն ինչ լինելու է էլեկտրոնային, պարզ, հասանելի ձևով»,– ասում է մասնագետը։
Մտավախությունը, թե անհրաժեշտ դեղորայքի համար պոլիկլինիկայում ընդունելության գրանցվելու, բժշկին այցելելու դեպքում մարդիկ ստիպված են լինելու շատ ժամանակ ծախսել և հերթերում սպասել, ինչը կարող է հիվանդության սրացման պատճառ դառնալ, հատկապես` գրիպի ներկա բարձր հիվանդացության ֆոնին, հանրային առողջապահության մասնագետը անհիմն համարեց։
«Սուր շնչառական վարակները, որոնք ամենատարածվածն են, որպես կանոն հակավիրուսային բուժում, առավել ևս հակաբիոտիկների նշանակում չեն պահանջում։ Երբ մարդիկ գնում են դեղատուն, իրենց ցանկությամբ գնում են այդ դեղերը` չգիտակցելով, իրենց առողջությանը վնաս են պատճառում։ Դեղերի սխալ սպառումը, թերսպառումն ու գերսպառումը հավասարաչափ վտանգավոր են։ Անվտանգ դեղ գոյություն չունի»,– ասաց նա` հավելելով, որ սուր շնչառական վարակների դեպքում 7 օր դեղորայքային բուժման կարիք չկա։
Եթե 7 օր հետո նախանշանները չեն վերանում, նոր միայն պետք է դիմել բժշկի։ Իսկ սուր դեպքերի համար կա շտապօգնության ծառայություն, որն անհրաժեշտության դեպքում հիվանդին կտեղափոխի հիվանդանոց, և դեղատոմսի հարցը այդպիսով կլուծվի։
Դավիթ Մելիք-Նուբարյանը չբացառեց, որ նոր համակարգը կավելացնի առաջնային բուժօգնության օղակի` առանց այդ էլ մեծ ծանրաբեռնվածությունը։ Բայց դա, նրա համոզմամբ, կլինի ժամանակավոր ու արդյունավետ միջոց։
«Մենք պետք է ամրապնդենք բժիշկ–պացիենտ կապը։ Ամենայն հարգանքով դեղատների աշխատողների նկատմամբ, բայց դեղատան աշխատողը հիվանդին բուժում նշանակելու իրավունք չունի։ Հարևանը չպիտի բուժում նշանակի, բարեկամը չպիտի նշանակի։ Մարդիկ պետք է վերադառնան դեպի բժիշկը։ Եվ այս տրամաբանության մեջ ես շատ կուզեի, որ պոլիկլինիկաներում հաճախումների աճ լիներ, թեկուզ դեղատոմս ստանալու նպատակով»,– ասաց մասնագետը։
Հավելենք, որ 470 անուն դեղ մարտի 1–ից կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Դեղատոմսով են դառնալու բոլոր հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերն ու իմունային շիճուկները, ինչպես նաև իմունոգլոբուլին, պատվաստանյութերը և միզոպրոստոլ պարունակող դեղերը։
Բժիշկը դուրս է գրելու դեղատոմսն էլեկտրոնային եղանակով, որտեղ նշելու է դեղի ազդող նյութը, քանակը, ժամկետը, թե օրական քանի անգամ և ինչպես պետք է ընդունել այն։ Բուժառուն պարտադիր պետք է դեղատուն մոտենա անձը հաստատող փաստաթղթով։ Բուժառուի փոխարեն դեղը կարող է գնել նաև լիազորված անձը, բայց դարձյալ անձը հաստատող փաստաթղթով։
ԵԱՏՄ միասնական ռեեստրում գրանցված է 4500 դեղամիջոց․ Նազարենկո
Լրահոս
0