00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված մրցույթի հաղթողը

© Sputnik / Andranik GhazaryanՀաղթած նմուշը
Հաղթած նմուշը - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Բաժանորդագրվել
Հուշարձանը կլինի Ազնավուրի համերգային կերպարին բնորոշ հագուստով` սև տաբատ, սև վերնաշապիկ, կարմիր տաբատակալ և սպիտակ թաշկինակ։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայտնի շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում հաղթած հուշարձանն արդեն հայտնի է։ Հուշարձանի հեղինակը Դավիթ Մինասյանն է։
Հուշարձանն ընտրվել է մրցութային հանձնաժողովի նիստում, որի կազմում ընդգրկված են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, քանդակագործներ, նկարիչներ և ճարտարապետներ։
Փարիզում Ելիսեյան այգիների մի ընդգրկուն հատված կվերանվանվի Շառլ Ազնավուրի անունով
«Հուշարձանի հիմքում ընկած է Ազնավուրի կերպարը` հանդիսատեսի ծափահարությունների ուղեկցմամբ «Լա Բոհեմ» երգի կատարման ընթացքում։ Ծափահարող ձեռքերը թվացյալ օվացիայի ձայներն են` ասես երգչին բարձրացրել են վեր` ի փառաբանում արվեստի և որպես չխամրող հիացում արտիստի հանդեպ։ Այս դինամիկ զգայունության հաշվին հիմնական ֆիգուրը կտրված է գետնից` որպես խորհրդանիշ ազնավուրյան բարձր արվեստի։ Ընդ որում, ծափահարող ձեռքերն առաջին հայացքից դիտվում են որպես արտիստի ոտքերի մոտ դրված ծաղիկներ։ Պատվանդանի ներքևի հատվածը պատկերված է բեմի լուսարձակներից ընկած լույսերի տեսքով, որոնք 2-3 տարբեր հարթությունից լուծում են նաև Ազնավուրի հրապարակի թեքության վրա պատվանդանի տեղադրումը։ Ազնավուրը պատկերված է իր համերգային կերպարին բնորոշ հագուստով` սև տաբատ, սև վերնաշապիկ, կարմիր տաբատակալ և սպիտակ թաշկինակ»,– ասված է հուշարձանի հիմնական մտահղացման մեջ։
Հուշարձանը լինելու է բրոնզից, մարմարից էլ կլինի թաշկինակը, օգտագործվելու է նաև կարմիր էմալ տաբատակալն ընդգծելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ցուցանմուշները ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ընդհանուր առմամբ, 60-ից ավելի հայտ է ներկայացվել, բայց մանրակերտների տարբերակները գերազանցում են 100-ը։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսի 13-ին ֆրանսահայ շանսյոնե Շառլ Ազնավուրի 100-ամյակին ընդառաջ հայտարարել էր Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։ Յուրաքանչյուր հայտատու կարող էր ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ։
Սեպտեմբերին քաղաքապետարանը հայտարարեց, որ շանսոնյեի հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում 37 հայտ–էսքիզ էին ներկայացրել, սակայն որևէ մեկը չէր ընտրվել։ Նշենք, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակում էլ մարդիկ կարող էին ընտրել մոտ 1 շաբաթ։
Հետագայում նախագծի ներկայացման նոր մրցույթը հայտարարվել էր 2023 թվականի նոյեմբերի 3-ին, վերջնաժամկետը փետրվարի 25-ին էր։
Ի դեպ, Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում` Ռոդենի արձանի փոխարեն։
Լրահոս
0