00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գումարն արտասահման դուրս բերել պետք չէ». Պուտինը մեսիջ է հղել ռուսական բիզնեսին

Բաժանորդագրվել
Նախագահը հայտարարել է, որ որևէ մեկի, այդ թվում` իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, թույլատրված չէ ապօրինի ճնշել գործարարներին։
Հայրենական բիզնեսը պետք է աշխատի ռուսական իրավասության ներքո, և ոչ թե դուրս բերվի արտերկիր, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Եվ իհարկե սկզբունքային պահանջ. հայրենական բիզնեսը պետք է աշխատի ռուսական իրավասության ներքո, չպետք է միջոցներն արտերկիր դուրս բերվեն։ Որտեղ, ինչպես պարզվել է, կարելի է ամեն ինչ կորցնել։ Իսկ հիմա մենք բիզնեսի ոլորտի գործընկերների հետ հանդիպում և մտածում ենք, ինչպես օգնել իրենց ինչ–որ բան այնտեղից դուրս հանել», – Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում ասել է Պուտինը։
Սակայն, շարունակել է նախագահը, պետք չէ այնտեղ տանել, այդ դեպքում վերադարձի խնդիրներ էլ լուծելու կարիք չենք ունենա։
«Ռեսուրսներն անհրաժեշտ է Ռուսաստանում ներդնել, մարզերում, ընկերությունների զարգացման, կադրերի նախապատրաստման մեջ։ Ակտիվների, ռուսական բիզնեսի կապիտալների ամենահուսալի պաշտպանությունը մեր ուժեղ, ինքնիշխան երկիրն է», – նշել է ՌԴ նախագահը։
Նա հավելել է, որ այն բիզնեսը, որը գործում է Ռուսաստանում, պետք է սեփականության, ակտիվների և իրենց նոր ներդրումների անձեռնմխելության երաշխիքներ ունենա։ Բիզնեսի ստուգման ժամանակավոր մորատորիումն իրեն արդարացրել է, սակայն Պուտինն առաջարկեց 2025 թվականից սկսած բիզնեսի ստուգման հարցում ամբողջությամբ անցնել ռիսկերի վրա հիմնված մոտեցմանը։
Բացի այդ, ՌԴ նախագահն առաջարկել է փոքր և միջին բիզնեսին հատուկ իրավունք տրամադրել հինգ տարին մեկ մինչև 6 ամիս ժամկետով վարկային արձակուրդ ձևակերպելու համար առանց վարկային պատմությունը վատթարացնելու և հանձնարարեց մեղմացնել հարկային ռեժիմը ՓՄՁ–ի համար։
Արևմուտքն ուզում է կրկնել 80-ականների հնարքը. Պուտինը՝ միջուկային և նոր զենքի մասին
«Որևէ մեկին` ո՛չ իշխանության ներկայացուցիչներին, ո՛չ իրավապահ մարմինների աշխատակիցներին, որևէ մեկին թույլատրված չէ ճնշել մարդկանց, խախտել օրենքը կամ օգտագործել այն շահադիտական նպատակներով։ Մարդկանց, այդ թվում ձեռնարկատիրական ոլորտի մարդկանց, պետք է օգնել. նրանք աշխատատեղեր են ստեղծում, ապահովում աշխատանքով, մարդկանց աշխատավարձ վճարում։ Իշխանության կոչումն է դա` օգնել մարդկանց», – հավելել է ՌԴ նախագահը։
2023 թվականին Ռուսաստանում փոքր և միջին 1.2 մլն նոր ընկերություն է գրանցվել, ինչը վերջին հինգ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է։ 20%–ով աճել է մինչև 25 տարեկան երիտասարդ ձեռնարկատարերի թիվը, և այդ «ստեղծարար էներգիան», Պուտինի խոսքով, անհրաժեշտ է պահպանել։
Լրահոս
0