https://arm.sputniknews.ru/20240229/azgajin-patkerasrahum-cucadrvel-en-sharl-aznavuri-hushardzani-nakhagtseri-manrakertery-72884994.html
Ազգային պատկերասրահում ցուցադրվել են Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծերի մանրակերտերը
Ազգային պատկերասրահում ցուցադրվել են Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծերի մանրակերտերը
Sputnik Արմենիա
Հուշարձանի նախագծի հայտերն ուսումնասիրվելու են մրցութային հանձնաժողովի նիստում, որի ժամանակ կամփոփվեն արդյունքները։ 29.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-29T17:06+0400
2024-02-29T17:06+0400
2024-02-29T17:49+0400
հայաստան
շառլ ազնավուր
հուշարձան
հայաստանի ազգային պատկերասրահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72881637_0:0:1600:901_1920x0_80_0_0_3622ba3a02d2fb5fa49e8f1f74c31d86.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նրա հուշարձանի նախագծի հայտերի ցուցադրությունը։Ցուցանմուշները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում։Ընդհանուր առմամբ 60-ից ավելի հայտ է ներկայացվել, բայց մանրակերտների տարբերակները գերազանցում են 100-ը։Ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունենում մրցութային հանձնաժողովի նիստը։ Արդյունքում ամփոփվելու են մրցույթի արդյունքները:Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, քանդակագործներ, նկարիչներ և ճարտարապետներ։Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսի 13-ին հայտարարել էր Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։ Յուրաքանչյուր հայտատու կարող էր ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ։Սեպտեմբերին քաղաքապետարանից հայտարարեցին, որ նրա հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում 37 հայտ–էսքիզ են ներկայացրել, սակայն որևէ մեկը չի ընտրվել։2023 թվականի նոյեմբերի 3-ին նախագծի ներկայացման նոր մրցույթը հայտարարվեց, վերջնաժամկետը փետրվարի 25-ին էր։Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում` Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակի փոխարեն։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1d/72881637_121:0:1545:1068_1920x0_80_0_0_ecab25748968184e39fe12cd3ebe646b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, շառլ ազնավուր, հուշարձան, հայաստանի ազգային պատկերասրահ
հայաստան, շառլ ազնավուր, հուշարձան, հայաստանի ազգային պատկերասրահ
Ազգային պատկերասրահում ցուցադրվել են Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծերի մանրակերտերը
17:06 29.02.2024 (Թարմացված է: 17:49 29.02.2024) Հուշարձանի նախագծի հայտերն ուսումնասիրվելու են մրցութային հանձնաժողովի նիստում, որի ժամանակ կամփոփվեն արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի 100–ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի է ունեցել նրա հուշարձանի նախագծի հայտերի ցուցադրությունը։
Ցուցանմուշները ցուցադրված են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Ընդհանուր առմամբ 60-ից ավելի հայտ է ներկայացվել, բայց մանրակերտների տարբերակները գերազանցում են 100-ը։
Ազգային պատկերասրահում այսօր տեղի է ունենում մրցութային հանձնաժողովի նիստը։ Արդյունքում ամփոփվելու են մրցույթի արդյունքները:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են Շառլ Ազնավուրի ընտանիքի անդամները, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը, քանդակագործներ, նկարիչներ և ճարտարապետներ։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսի 13-ին հայտարարել էր Շառլ Ազնավուրի հուշարձանի նախագծի ներկայացման բաց մրցույթ։ Յուրաքանչյուր հայտատու կարող էր ներկայացնել մինչև 3 մանրակերտի տարբերակ։
Սեպտեմբերին քաղաքապետարանից
հայտարարեցին, որ նրա հուշարձանի համար հայտարարված բաց մրցույթում 37 հայտ–էսքիզ են ներկայացրել, սակայն որևէ մեկը չի ընտրվել։
2023 թվականի նոյեմբերի 3-ին նախագծի ներկայացման նոր մրցույթը հայտարարվեց, վերջնաժամկետը փետրվարի 25-ին էր։
Շառլ Ազնավուրի հուշարձանը տեղադրվելու է Ֆրանսիայի հրապարակում` Օգյուստ Ռոդենի Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակի փոխարեն։