00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակադեմիական քաղաքի համար պատրաստ են ճանապարհների և կոմունալ ծառայությունների նախագծերը

© PhotoԱկադեմիական քաղաքի հատակագիծը
Ակադեմիական քաղաքի հատակագիծը - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Բաժանորդագրվել
Ստեֆան Շուտցը նշել է, որ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր:
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Երևանի ծայրամասում գտնվող «Ակադեմիական քաղաք»–ի համար պատրաստ են մուտքի ճանապարհների և կոմունալ ծառայությունների նախագծերը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Ակադեմիական քաղաքի մշակութային և կրթական կլաստերների ենթակառուցվածքներին առնչվող հարցեր են քննարկվել։
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Շուտցը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Ստեֆան Շուտցը նշել է, որ կլաստերները նախագծվել են՝ հետագայում զարգանալու և ընդլայնվելու հնարավորությամբ: Նրա խոսքով՝ տարածքը հարթ չէ, առկա է թեքություն և մատչելիության ապահովման խնդիր:
«Պետք է մուտք և մատչելիություն ապահովենք դեպի բոլոր շենք-շինություններ: Ունենք երկու տարբեր կլաստերներ, կրթական և մշակութային, այնուհետև կենտրոնական տարածք, որը հետիոտնի համար լինելու է առանց որևէ երթևեկության: Փորձել ենք բաշխել շենք-շինություններն այնպես, որ հրապարակների շուրջ կառուցվեն գրավիչ տարածքներ: Շրջապատող ճանապարհները և կանաչ տարածքները կողմնորոշված են դեպի կենտրոնական մուտքեր, կլինեն կանաչ տարածքներ, այգիներ, աջակցող օբյեկտներ և հիմնական կառույցներ»,- նշել է Ստեֆան Շուտցը:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանն էլ նշել է, որ կոմունալ ծառայությունների ենթակառուցվածքի հաշվարկներ են կատարել։ Դրանք արդեն պատրաստ են մեծ ճշգրտությամբ, այնպես որ այդ ուղղությամբ հնարավոր է աշխատանքներ իրականացնել։
Կազմվել են քաղաքի մուտքի ճանապարհների նախագծերը, դրանք ներկայացված են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ այդ ճանապարհները պետք է այնպես կառուցվեն, որ Ակադեմիական քաղաք տրանսպորտային միջոցների մուտքը հնարավորինս սահմանափակեն խցանումներից խուսափելու համար։
Ակադեմիական քաղաքի համար կհատկացվի Երևանի 17-րդ թաղամասն ու «Հայֆիլմի» տարածքը
Հաջորդիվ անդրադարձ է կատարվել դեպի Ակադեմիական քաղաք մետրոյի, երկաթուղու և էլեկտրական տրանսպորտի երթևեկության կազմակերպման հնարավորություններին վերաբերող հարցերի:
Քննարկվել են նաև Ակադեմիական քաղաքին հարակից «Հայֆիլմ» կինոստուդիայի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող հարցեր:
Նշենք, որ կառավարության ծրագրերի համաձայն` նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» տեղափոխել բուհերն ու գիտական համալսարանները` դրանք հավաքելով մեկ հարթակում։ Նախագիծը ոլորտի բազմաթիվ մասնագետների դժգոհությունն է առաջացրել։
Լրահոս
0