https://arm.sputniknews.ru/20240229/17-amja-tghan-vajldberrizic-keghts-tghtadramner-e-patvirel-u-pvordzel-iracnel-72885973.html
17-ամյա տղան «Վայլդբերրիզից» կեղծ թղթադրամներ է պատվիրել ու փորձել իրացնել
17-ամյա տղան «Վայլդբերրիզից» կեղծ թղթադրամներ է պատվիրել ու փորձել իրացնել
Sputnik Արմենիա
Տղան ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: 29.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-29T17:17+0400
2024-02-29T17:17+0400
2024-02-29T17:20+0400
վայլդբերիզ (wildberries)
կեղծ թղթադրամներ
հայաստան
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69913985_0:253:3000:1941_1920x0_80_0_0_7c456db71f2595086535678032234942.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Վայքում 17-ամյա պատանու մոտ տարբեր անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։Նշվում է, որ ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու:Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերրիզ» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով: Հայտնել է նաև, որ մոտ 10 օր առաջ 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում: Ոստիկանության ծառայողների պահանջով նշված խանութի տերը ներկայացրել է կեղծ թղթադրամը:Կեղծ թղթադրամներ պատրաստելու ու իրացնելու կասկածանքով 20–ամյա երիտասարդ է ձերբակալվել17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0c/0b/69913985_0:0:2667:2000_1920x0_80_0_0_ac8a943ef3118b29b9b079c3adbcdfb9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վայլդբերիզ (wildberries) , կեղծ թղթադրամներ, հայաստան, հհ ոստիկանություն
վայլդբերիզ (wildberries) , կեղծ թղթադրամներ, հայաստան, հհ ոստիկանություն
17-ամյա տղան «Վայլդբերրիզից» կեղծ թղթադրամներ է պատվիրել ու փորձել իրացնել
17:17 29.02.2024 (Թարմացված է: 17:20 29.02.2024) Տղան ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն:
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Վայքում 17-ամյա պատանու մոտ տարբեր անվանական արժեքով կեղծ թղթադրամներ են հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ
ոստիկանությունը։
Նշվում է, որ ոստիկանները, իրացնելով օպերատիվ տեղեկությունը, փետրվարի 28-ին Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու և Արին բնակավայր տանող ճանապարհի խաչմերուկում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել գնդևազցի 17-ամյա մի պատանու:
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են կռփազենք և տարբեր անվանական արժեքով ռուբլու և դրամի կեղծ թղթադրամներ:
Պատանին հայտնել է, որ դրանք ձեռք է բերել «Վայլդբերրիզ» օնլայն խանութից համացանցով պատվիրելու միջոցով: Հայտնել է նաև, որ մոտ 10 օր առաջ 10 000 անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել Վայք քաղաքի Ջերմուկի խճուղու շենքերից մեկի առաջին հարկի խաղալիքների խանութում: Ոստիկանության ծառայողների պահանջով նշված խանութի տերը ներկայացրել է կեղծ թղթադրամը:
17-ամյա պատանին ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն: