https://arm.sputniknews.ru/20240228/zakharvovan-meknabanel-e-alen-simvonjani-hajtararutjuny-rd-sahmanapahneri-veraberjal-72828659.html
Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ՌԴ սահմանապահների վերաբերյալ
Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ՌԴ սահմանապահների վերաբերյալ
Sputnik Արմենիա
ՌԴ դիվանագետը մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը: 28.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-28T16:55+0400
2024-02-28T16:55+0400
2024-02-28T17:03+0400
տեսանյութեր
տեսանյութ
մարիա զախարովա
«զվարթնոց» օդանավակայան
սահմանապահ
ռուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72822773_0:0:1600:900_1920x0_80_0_0_a659840fe6a051523619116cb47fdf6b.jpg
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն անվանել է «ոչ բարեկամական պահվածքի օրինակ»:Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:Նրա խոսքով՝ Մոսկվայում հասկանում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված պատմությունը բխում է «ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ տարածված զրպարտանքներից»:«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս համատեքստում Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ մի հակաիրավական գործողություն չեն իրականացրել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- հավաստիացրել է ՌԴ դիվանագետը։Ռուսաստանցի Դմիտրի Սետրակովը նախորդ տարի զինակոչվել էր ՌԴ–ում, սակայն որոշ ժամանակ անց լքել էր զորամասը և եկել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների կողմից նրան ձերբակալելու և հետագայում արտահանձնելու մասին լուրերից հետո որոշ հասարակական և քաղաքական շրջանակներ հայ իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ:ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. դեսպանՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1c/72822773_206:0:1406:900_1920x0_80_0_0_f4a52b05107348d8d8e089df26fb1064.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, «զվարթնոց» օդանավակայան, սահմանապահ, ռուս, видео
տեսանյութեր, տեսանյութ, մարիա զախարովա, «զվարթնոց» օդանավակայան, սահմանապահ, ռուս, видео
Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ՌԴ սահմանապահների վերաբերյալ
16:55 28.02.2024 (Թարմացված է: 17:03 28.02.2024) ՌԴ դիվանագետը մեկնաբանել է «Զվարթնոց» օդանավակայանի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանի ղեկավարի հայտարարությունը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն անվանել է «ոչ բարեկամական պահվածքի օրինակ»:
Ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
«Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ։ Ճիշտ է՝ այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի խոսնակը պատասխանատու իր բարձրացրած հարցի համար։ Մենք Հայաստանի իշխանություններից այդ կապակցությամբ ոչ մի դիմում չենք ստացել»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվայում հասկանում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված պատմությունը բխում է «ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ տարածված զրպարտանքներից»:
«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս համատեքստում Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ մի հակաիրավական գործողություն չեն իրականացրել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- հավաստիացրել է ՌԴ դիվանագետը։
Ռուսաստանցի Դմիտրի Սետրակովը նախորդ տարի զինակոչվել էր ՌԴ–ում, սակայն որոշ ժամանակ անց լքել էր զորամասը և եկել Հայաստան: «Զվարթնոց» օդանավակայանում ՌԴ սահմանապահների կողմից նրան ձերբակալելու և հետագայում արտահանձնելու մասին լուրերից հետո որոշ հասարակական և քաղաքական շրջանակներ հայ իրավապահներին մեղադրեցին անգործության մեջ:
ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: