00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:55
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ են խոսել քաղաքապետարանի պաշտոնյաները և թիվ 130 դպրոցի տնօրենը. մանրամասներ

© Sputnik / Lilit DemuryanՆաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց - Sputnik Արմենիա, 1920, 28.02.2024
Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոց
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունում կարծում են, որ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում ստեղծված իրավիճակում օրակարգային խնդիրը դասապրոցեսի խաթարված վիճակը վերականգնելն է։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում, որտեղ արդեն 2 օր է` լարված իրավիճակ է, քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն ու նրա տեղակալ Ելենա Հարությունյանը կառուցողական զրույց են ունեցել տնօրենի և փոխտնօրենների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Ելենա Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշակերտները դասադուլ են արել, ծնողները ստորագրահավաք են սկսել` պահանջելով տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը։ Լուրեր են տարածվել, որ դպրոցում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, տնօրենը յուրացրել է խմբակների համար հատկացված գումարները և փոխտնօրեններից պահանջել այնպես անել, որ աշակերտներն ու ծնողները չխոսեն չկայացած պարապմունքների մասին։ Դպրոցի երեք փոխտնօրենները` Գայանե Գևորգյանը, Ալիսա Մանուկյանն ու Դիանա Գևորգյանը, ազատման դիմում են գրել՝ հրաժարվելով կատարել տնօրենի պահանջը։ Նախորդ շաբաթ դպրոցում տեսչական ստուգումներ են իրականացվել ու վարչական վարույթ է հարուցվել, սակայն եզրակացություններ դեռ չկան։
Փոխտնօրենները չեն ուզում ազատվել աշխատանքից. թիվ 130 դպրոցի տնօրենը` խնդիրների մասին
Մարգարիտ Խաչատրյանն ու Ելենա Հարությունյանն այսօր այցելել են դպրոց ու հանդիպել տնօրենի, փոխտնօրենների և ծնողների հետ։
«Մեր այցը հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ դպրոցում առկա էր անընդունելի իրավիճակ` խաթարվել էր ուսումնական գործընթացը, ներգրավված էին նաև աշակերտներ։ Մենք դպրոցում էինք, որպեսզի այդ իրավիճակը շտկվեր։ Աշակերտները չպետք է մասնակից դառնային դպրոցում առկա ներքին խնդիրներին։ Այլ խորքային խնդիրներ այսօր չեն քննարկվել։ Բոլոր կոլեկտիվներում էլ խնդիրներ են լինում, բայց դրանք անլուծելի չեն»,– նշեց Հարությունյանը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս փուլում բոլոր ջանքերն ուղղվելու են նրան, որ ուսումնական գործընթացը չտուժի, այսինքն` աշակերտները չներգրավվեն ուսուցիչների և տնօրենության միջանձնային խնդիրներին։
Նրա խոսքով` փոխտնօրենների դիմումներին դեռևս ընթացք չի տրվել, հետևաբար իրենք դեռ շարունակում են իրենց պաշտոնավարումը և պարտավոր են տնօրենի հետ ապահովել ուսումնական գործընթացի պատշաճ ընթացքը։
Անդրադառնալով խոսակցություններին, թե դպրոցում միլիոնավոր դրամների չարաշահումներ են եղել, Հարությունյանը շեշտեց` չգիտի, թե ովքեր են նման հայտարարություններ անում, առնվազն փոխտնօրեններից նման բան չեն լսել։
«Ովքեր նման հայտարարություններ են անում, բնականաբար պետք է ապացույցներ ունենան։ Քաղաքապետարանը դպրոցի վերաբերյալ բազմաթիվ անանուն բողոքներ է ստացել, բայց դրանք միջանձնային հարաբերություններին են վերաբերել, ոչ թե չարաշահումներին։ Նախորդ շաբաթ տեսչական ստուգումներ են արվել, հիմա սպասում ենք, որ վերլուծության արդյունքները մեզ տրամադրվեն։ Եթե չարաշահման մասին որևէ ինֆորմացիա լինի, ապա մենք հավելյալ կուսումնասիրենք։ Կարծում եմ` արդյունքները կլինեն առաջիկա 10 օրվա ընթացքում»,– նշեց նա։
Հարությունյանը կարծում է, որ նման իրավիճակ այլևս չի շարունակվի։ Նրա խոսքով` եթե տնօրենը, ուսուցչական կազմը, ծնողները շահագրգռված են, որ ուսումնական պրոցեսը չտուժի, ապա պետք է ջանքեր գործադրել։
Դիտարկմանը, որ ծնողները բավականին վճռական են տրամադրված, ստորագրահավաքներ են իրականացնում, Հարությունյանն ասաց` հարցին այդպես լուծում տալու փորձերը չեն նպաստում խնդրի հանգուցալուծմանը։ Նա ընդգծեց` դպրոցի ընտրությունը յուրաքանչյուր ծնողի և աշակերտի որոշումն է, բայց հնչող այն հայտարարությունները, թե երեխային կտեղափոխեն մեկ այլ դպրոց, եթե որևէ ուսուցիչ ազատվի աշխատանքից, կարծես սպառնալիքի տարրեր է պարունակում։
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալի պնդմամբ` իրենք հակված են կառուցողական երկխոսության, որտեղ կպաշտպանվեն առաջին հերթին սովորողի, տնօրենի և փոխտնօրենների, ինչպես նաև ուսուցիչների շահերը։
Հիշեցնենք, որ Նվարդ Հովսեփյանը Երևանի քաղաքապետի որոշմամբ Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի տնօրեն է նշանակվել 2022 թվականի հունիսի 20-ին։
Լրահոս
0