https://arm.sputniknews.ru/20240228/hajvoc-patmutjan-dasagirqy-shrjanarutjunic-hanelu-masin-khvosq-chka-andreasjan-72831511.html
Հայոց պատմության դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա․ Անդրեասյան
Հայոց պատմության դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա․ Անդրեասյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ դասագրքի վերաբերյալ անկախ մասնագիտական կարծիքն ուղարկվել է հեղինակին, սպասում են նրա վերջնական աշխատանքին։ 28.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-28T17:24+0400
2024-02-28T17:24+0400
2024-02-28T17:27+0400
հայոց պատմություն
ժաննա անդրեասյան
դասագիրք
դպրոց
նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/16/71388856_0:0:960:540_1920x0_80_0_0_3287105eb61b0fa7fbd23c4398ab1a5c.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվելու։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։Նախարարի խոսքով՝ կազմվել էր ամփոփաթերթ, որում ներառված են եղել տարբեր մասնագետներից ստացված բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, այդտեղ նաև դասագրքի հեղինակն արտացոլել է իր դիրքորոշումը՝ դրանցից որոնք են ընդունելի՝ համապատասխան հիմնավորումներով։ Ամփոփաթերթը հանրայնացվել է նախարարության կայքում և ուղարկվել երրորդ անկախ կարծիքի։«Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Ուղարկել ենք հեղինակին, սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին։ Եթե առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտությունից, վրիպակից և խնդրից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք»,- ասաց նախարարը։Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվիԱնդրադառնալով այն հարցին, որ անճշտություններ պարունակող դասագրքով շարունակում են դպրոցներում ուսուցանել, նախարարն ասաց՝ տարիներ շարունակ գործող դասագրքում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալ էր հայտնաբերվել, ու խոսքը գիտական սխալների ու անճշտությունների մասին է։«Հետևաբար, թողնում եմ ձեզ` մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,- ասաց նախարարը։Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված հայցին՝ պատմության դասագիրքը դպրոցներից դուրս բերելու համար, Անդրեասյանն ասաց՝ միայն ողջունում է այդ քայլը, որովհետև իրավական պետությունում ենք ապրում։ Միաժամանակ նրա համար դժվար է հասկանալ, թե ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ։ՀՀ իշխանության քաղաքականության հետևում երևում են պատվիրատուների ականջները. ԱջապահյանՀիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/16/71388856_0:0:960:720_1920x0_80_0_0_138033a36517c3d0105d4f55fa0533cf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայոց պատմություն, ժաննա անդրեասյան, դասագիրք, դպրոց, նախարար
հայոց պատմություն, ժաննա անդրեասյան, դասագիրք, դպրոց, նախարար
Հայոց պատմության դասագիրքը շրջանառությունից հանելու մասին խոսք չկա․ Անդրեասյան
17:24 28.02.2024 (Թարմացված է: 17:27 28.02.2024) Նախարարի խոսքով՝ դասագրքի վերաբերյալ անկախ մասնագիտական կարծիքն ուղարկվել է հեղինակին, սպասում են նրա վերջնական աշխատանքին։
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագիրքը շրջանառությունից չի հանվելու։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Այն դիտարկումներն ու այն կարծիքները, որոնք ստացվել են, որևէ նման հիմք չեն պարունակում։ Դասագիրքը մնում է շրջանառության մեջ, և դրանում պետք է կարգավորվեն բոլոր այն խնդիրները, որոնք բարձրաձայնված են»,- ասաց նախարարը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչ եղավ գրքի ճակատագրի հետ։
Նախարարի խոսքով՝ կազմվել էր ամփոփաթերթ, որում ներառված են եղել տարբեր մասնագետներից ստացված բոլոր կարծիքները, դիտարկումներն ու առաջարկությունները, այդտեղ նաև դասագրքի հեղինակն արտացոլել է իր դիրքորոշումը՝ դրանցից որոնք են ընդունելի՝ համապատասխան հիմնավորումներով։ Ամփոփաթերթը հանրայնացվել է նախարարության կայքում և ուղարկվել երրորդ անկախ կարծիքի։
«Ստացել ենք նաև անկախ մասնագիտական կարծիքը, որոշ կետերում մասնագետը համաձայնություն է հայտնել հեղինակի դիրքորոշման հետ, որոշ կետերում առաջարկել է վերանայել դրանք։ Ուղարկել ենք հեղինակին, սպասում ենք հեղինակի կողմից վերջնական աշխատանքին։ Եթե առաջարկներն ընդունելի լինեն, ապա դասագիրքն ամբողջությամբ զերծ կլինի որևէ անճշտությունից, վրիպակից և խնդրից և կարող է շարունակել գործածվել դպրոցներում որպես դպրոցական դասագիրք»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով այն հարցին, որ անճշտություններ պարունակող դասագրքով շարունակում են դպրոցներում ուսուցանել, նախարարն ասաց՝ տարիներ շարունակ գործող դասագրքում թռուցիկ ուսումնասիրությամբ 180-ից ավելի սխալ էր հայտնաբերվել, ու խոսքը գիտական սխալների ու անճշտությունների մասին է։
«Հետևաբար, թողնում եմ ձեզ` մտածելու, թե այս հանրային աղմուկն ինչքանով է հիմնավոր և ինչքանով է ուղղորդված»,- ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ԿԳՄՍՆ-ի դեմ ներկայացված հայցին՝ պատմության դասագիրքը դպրոցներից դուրս բերելու համար, Անդրեասյանն ասաց՝ միայն ողջունում է այդ քայլը, որովհետև իրավական պետությունում ենք ապրում։ Միաժամանակ նրա համար դժվար է հասկանալ, թե ինչպես է դատարանը վճռելու՝ Մովսես Խորենացին «Հայոց պատմության» մեջ առասպելներ օգտագործել է, թե ոչ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։