https://arm.sputniknews.ru/20240227/zintsarajvogh-avag-zaqarjani-spanutjan-meghadranqvov-kalanavvorvel-e-hamatsarajakicy-72784123.html
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ
Sputnik Արմենիա
Ըստ ՔԿ–ի` զինծառայողները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, և նրանցից մեկը կրակել է մյուսի ուղղությամբ։ 27.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-27T17:28+0400
2024-02-27T17:28+0400
2024-02-27T18:17+0400
հայաստան
զինծառայող
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:214:1600:1114_1920x0_80_0_0_c84a4054102321cca8b229301dd8dab4.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը, որը նույնպես շարքային է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ՊՆ–ն Զաքարյանի մահվան մասին հայտնել էր փետրվարի 24-ին` նշելով, որ նա հրազենային վիրավորում է ստացել։ Նրա մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնվել սպանության հատկանիշներով։ՔԿ–ն տեղեկացնում է, որ նախաքննությամբ պարզվել են զինծառայողի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Միջնորդությունը բավարարվել է։Նախաքննությունը շարունակվում է։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58155270_0:0:1600:1200_1920x0_80_0_0_53873d10e49023aee0a242cf7f168de0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինծառայող
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը. ՔԿ
17:28 27.02.2024 (Թարմացված է: 18:17 27.02.2024) Ըստ ՔԿ–ի` զինծառայողները վիճաբանել են անձնական հարցերի շուրջ, և նրանցից մեկը կրակել է մյուսի ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է ծառայակիցը, որը նույնպես շարքային է։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
ՊՆ–ն
Զաքարյանի մահվան մասին հայտնել էր փետրվարի 24-ին` նշելով, որ նա հրազենային վիրավորում է ստացել։ Նրա մահվան դեպքի առթիվ
քրեական վարույթ էր նախաձեռնվել սպանության հատկանիշներով։
ՔԿ–ն տեղեկացնում է, որ նախաքննությամբ պարզվել են զինծառայողի մահվան դեպքի մի շարք էական հանգամանքներ։
«Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն և քաշքշոց է առաջացել մարտական հերթապահության մեջ ընդգրկված զինծառայող, շարքային Ս․Պ․-ի և շարքային Ա․ Զաքարյանի միջև։ Դրա ընթացքում Ս․Պ․-ն լիցքավորել է իրեն ամրակցված ԿՁԳ տեսակի գնդացիրը և, թիրախավորելով Ա․ Զաքարյանին, մենահատ կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային միջանցիկ վիրավորում։ Ստացած հրազենային վիրավորումից զինհոսպիտալ տեղափոխելու ճանապարհին ժամը 18։05-ից-18։10-ի սահմաններում Ա․ Զաքարյանը մահացել է»,– ասված է հաղորդագրությունում։
Զինծառայող Ս․ Պ․-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ Միջնորդությունը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։