00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սադրանք է, ոչ թե պետական մտածողություն․ քաղտեխնոլոգը՝ Զելենսկու ՀՀ հնարավոր այցի մասին

© Photo : Official website of the President of UkraineԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
Ուկրաինայի նախագահի Հայաստան գալը Երևանին միայն վնաս կհասցնի, բայց կարող է առանձին անհատների համար անձնական անվտանգության երաշխիքներ ստանալու պայման լինել:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի-Sputnik. Հայաստանի իշխանությունների գործողություններն ավելի շատ նման են ակտիվիստի ինքնահրկիզման, քան պետական ռացիոնալիզմի ու պրագմատիզմի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը ՝ մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի հնարավոր այցը Հայաստան։
Ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Վլադիմիր Զելենսկին մարտի սկզբին կայցելի Երևան և Բաքու։
«Դժվար թե այս այցը Հայաստանին անվտանգային առումով ինչ-որ բան տա, բայց այն կնշանակի, ինչպես ռուս փորձագետներն են ասում` Հայաստանի անցումը հակառակորդի ճամբար»,– ասում է նա։
Վիգեն Հակոբյանը հիշեցնում է, որ այս թեման բավական զգայուն է Ռուսաստանի ինչպես քաղաքական իսթեբլիշմենթի, այնպես էլ հասարակության համար։
«Դա կարող է բերել նրան, որ Ռուսաստանը լեգիտիմ հիմքեր ունենա, որպեսզի հնարավոր էսկալացիայի պայմաններում մեծ հետաքրքրություն չունենա իր թեկուզ ֆորմալ անվտանգային և դաշնակցային պարտականությունները կատարելու համար»,– նշում է Վիգեն Հակոբյանը։
Այս ամենը, ըստ քաղտեխնոլոգի, կարող է վատ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, քանի որ, պրակտիկորեն, այլընտրանքային դաշնակիցներ Հայաստանը չունի։
Բացի այդ, Վիգեն Հակոբյանի կարծիքով, Ուկրաինան իր ներկա իրավիճակում, իր ռեսուրսներով և ոչ նախանձելի կարգավիճակով դժվար թե որևէ մեկի համար լուրջ գործընկեր լինի թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական առումով։ Ըստ այդմ` Զելենսկու այցը ավելի շատ սադրիչ բնույթ ունի։
«Հնարավոր է, որ այցը զուտ նրա համար է արվում, որ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի կամ պատերազմի դեպքում, օրինակ` անկլավների վերադարձի կամ չարաբաստիկ միջանցքի համար, ապա ՌԴ-ն ստիպված լինի ընտրել` կամ մտնում է խաղի մեջ, կամ չի մտնում»,– ասում է նա։
Եթե լինի, կարծում եմ` կլինի տարածաշրջանային. Սիմոնյանը` Զելենսկու հնարավոր այցի մասին
Քաղտեխնոլոգի կարծիքով` երկու դեպքում էլ ՌԴ–ի համար ընտրությունը ծանր է լինելու, որովհետև տարածաշրջանը նրա համար դառնալու է «երկրորդ ճակատ»։ Ըստ նրա` Արևմուտքը գիտակցելով, որ Ուկրաինայում իրավիճակն այնքան էլ բարենպաստ չէ, այսպիսի ճակատներ է բացում և փորձում ՌԴ–ի ռեսուրսները փոշիացնել։
Անդրադառնալով հարցին, թե ինչի կհագեցնի Զելենսկու այցը Բաքու, Վիգեն Հակոբյանը ասաց, որ Ադրբեջանն այս դեպքում ավելի շահեկան դիրքում է, քան Հայաստանը։
«Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ չէ, նրա հնարավորություններն ու դիրքերը ավելի ամուր են, և այլընտրանքներն ու ՌԴ–ի դիմաց պահանջներ դնելու հնարավորություններն ավելի մեծ են»,– նշում է նա։
Իսկ Արևմուտքի հետ Բաքվի հարաբերությունները հիմնված են ոչ թե քաղաքական հայտարարությունների, այլ գործնական շահագրգռվածության՝ փողի, գազի և նավթի վրա։
«Կարելի է համեմատել նույն ֆրանսիական ընկերությունների և Բաքվի հարաբերությունները։ Ադրբեջանի հետ շատ պրագմատիկ, գործնական հարթությունում են, իսկ ի՞նչ է տալիս Ֆրանսիան Հայաստանին։ Ես կասկածի տակ չեմ դնում Փարիզի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ, բայց կան չոր թվեր, որոնք ցույց են տալիս, որ մի տեղ խոսում են, իսկ մյուս տեղում գործ են անում», – ասում է Վիգեն Հակոբյանը։
Հայաստանի իշխանությունների գործողությունները, ցույց տալու իր անկախ լինելը, Հակոբյանի կարծիքով, շատ պրիմիտիվ են և դուրս են ռացիոնալ պետական մտածողությունից։ Ըստ նրա, բոլոր քայլերի տակ պետք է լինի կոնկրետ հաշվարկ։
Ինչ վերաբերում է իշխանական պատգամավորների հայտարարություններին, թե Զելենսկու այցը լինելու է Հայաստանի ինքնիշխանության ցուցիչ, ըստ նրա, մանկամիտ են։ Հակոբյանը հիշեցնում է` անկախությունը պետք է կառուցել տնտեսության, բանակի, դիվանագիտության ու դաշնակիցների հաշվին։ Այս դեպքում նրա մոտ կասկած է առաջանում, որ մարդիկ փորձում են նման քայլերով իրենց համար անձնական անվտանգության երաշխիքներ կորզել։
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարարությունում Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան Զելենսկու հավանական այցի մասին լուրը ո՛չ հերքել են, ո՛չ էլ հաստատել։ Միայն ընդգծել են` բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում իրազեկվում է։
Լրահոս
0