https://arm.sputniknews.ru/20240227/inch-e-nshanakum-zelensku-ajcy-hh-mamijanjany-hvordvorec-hastatel-kam-herqel-ir-kaskatsnery-72787151.html
Ի՞նչ է նշանակում Զելենսկու այցը ՀՀ. Մամիջանյանը հորդորեց հաստատել կամ հերքել իր կասկածները
Ի՞նչ է նշանակում Զելենսկու այցը ՀՀ. Մամիջանյանը հորդորեց հաստատել կամ հերքել իր կասկածները
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև այն լուրերին, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հիմքում ուզում է դնել արտադաշինքային... 27.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-27T17:58+0400
2024-02-27T17:58+0400
2024-02-27T17:59+0400
հայկ մամիջանյան
վլադիմիր զելենսկի
ուկրաինա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982575_0:84:1600:984_1920x0_80_0_0_142cdc6d5108453ffb27f9c3b7b4f1a5.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ չի հասցնի սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։Զելենսկու այցը Հայաստանի` դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու գագաթնակետը կլիներ. քաղաքագետԸստ նրա` ՀՀ–ում օդում կախված մի տագնապ կա ու մի հարց` այս ամենի վերջն ի՞նչ է լինելու։Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` ՀՀ այցի մասին լուրերին` Մամիջանյանն ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրել է ՀՀ–ում Ուրկրաինայի գործերի ժամանակավոր հավարտարմատարի` այս օրերին արած հայտարարությունը։«Նա ասել էր, որ մոտ ժամանակներս ՀՀ–ին մեծ ու կարևոր իրադարձություններ են սպասվում։ Այստեղից կարո՞ղ ենք հետևություն անել, որ դուք նախաձեռնում եք Ուկրաինային տալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև միջնորդական իրավունք կամ պարտականություն։ ՀՀ–ում շատ վաղուց է ամեն ինչ կառավարվում sms–ների միջոցով, այդ պատճառով մեկին ասեք` թող գա իմ ասածները կա՛մ հերքի, կա՛մ հաստատի»,– նշեց Մամիջանյանը։Նա հավելեց` այսօր դժվար թե գտնվի մեկը, որը կհավատա այսօրվա իշխանության խոսքերին։Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համարՆշենք, որ Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին տեղեկությունը հայտնվել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները երկրի հանդեպ: Բացի այդ, նա ռուս բարձրաստիճան անձանց մեղադրել է այն բանում, որ 2023 թվականի աշնանը նրանք հայ ժողովրդին իբր բացահայտ կոչ էին անում տապալել սեփական իշխանությունը։
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/17/59982575_89:0:1512:1067_1920x0_80_0_0_228e648dd4bf7859822c3171e5e6681b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայկ մամիջանյան, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հայաստան
հայկ մամիջանյան, վլադիմիր զելենսկի, ուկրաինա, հայաստան
Ի՞նչ է նշանակում Զելենսկու այցը ՀՀ. Մամիջանյանը հորդորեց հաստատել կամ հերքել իր կասկածները
17:58 27.02.2024 (Թարմացված է: 17:59 27.02.2024) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև այն լուրերին, որ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական փոփոխությունների հիմքում ուզում է դնել արտադաշինքային տրամաբանությունը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ չի հասցնի սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ ՀՀ Ազգային ժողովում կարծիք հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Ըստ նրա` ՀՀ–ում օդում կախված մի տագնապ կա ու մի հարց` այս ամենի վերջն ի՞նչ է լինելու։
«Իրականում վերջը մոտ է, պարզապես կա՛մ Փաշինյանի վերջն է մոտ, կա՛մ ՀՀ–ի։ Շատ է քննարկվում սահմանադրական փոփոխությունների օրակարգը, որը, իմ համեստ կարծիքով, Փաշինյանը մինչև ավարտ չի հասցնի։ Ըստ օդում կախված լուրերի` այդ գործընթացին շարունակություն տալու դեպքում Փաշինյանը նախատեսում է Սահմանադրության մեջ ամրագրել արտադաշինքային տրամաբանություն, այսինքն` սահմանադրորեն արգելել ՀՀ–ին մաս կազմել որևէ ռազմաքաղաքական կառույցի»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու` ՀՀ այցի մասին լուրերին` Մամիջանյանն ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրել է ՀՀ–ում Ուրկրաինայի գործերի ժամանակավոր հավարտարմատարի` այս օրերին արած հայտարարությունը։
«Նա ասել էր, որ մոտ ժամանակներս ՀՀ–ին մեծ ու կարևոր իրադարձություններ են սպասվում։ Այստեղից կարո՞ղ ենք հետևություն անել, որ դուք նախաձեռնում եք Ուկրաինային տալ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև միջնորդական իրավունք կամ պարտականություն։ ՀՀ–ում շատ վաղուց է ամեն ինչ կառավարվում sms–ների միջոցով, այդ պատճառով մեկին ասեք` թող գա իմ ասածները կա՛մ հերքի, կա՛մ հաստատի»,– նշեց Մամիջանյանը։
Նա հավելեց` այսօր դժվար թե գտնվի մեկը, որը կհավատա այսօրվա իշխանության խոսքերին։
Նշենք, որ Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին տեղեկությունը հայտնվել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները երկրի հանդեպ: Բացի այդ, նա ռուս բարձրաստիճան անձանց մեղադրել է այն բանում, որ 2023 թվականի աշնանը նրանք հայ ժողովրդին իբր բացահայտ կոչ էին անում տապալել սեփական իշխանությունը։