00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ի «կրիմինալ» ինտենսիվ այգիներն ու խաղողի բերքը. ի՞նչ են վկայում պաշտոնական տվյալները

© Photo : press office of the prime minister of RAԽաղողի այգի
Խաղողի այգի - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Խաղողի այգի
Բաժանորդագրվել
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների հայտարարությունների համաձայն` վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները սուբսիդավորում են հատկացրել 7 հազար հա ինտենսիվ այգի տնկելու համար։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. 2023 թվականին Հայաստանում խաղողի այգիների տարածքը կրճատվել է` 16,2 հազար հեկտարից դառնալով 15,6 հազար հեկտար։ Խաղողի ընդհանուր բերքը 226 հազար տոննայից նվազել է մոտավորապես մինչև 213 հազար տոննա։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի `2023 թվականի տվյալները։
Նշենք, որ Հայաստանում միշտ վեճեր էին ծագում խաղողի այգիների մակերեսի շուրջ։ Փորձագետները պնդում էին, որ թե՛ մակերեսը, թե՛ խաղողի բերքը ուռճացվում են պաշտոնական տվյալներում։ Անուղղակիորեն դա հաստատվեց 2021 թվականին, երբ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը նկարահանում իրականացրեց դրոններով։
Հաշվեցին, որ խաղողագործության հիմնական շրջաններում (Արարատ, Արմավիր և Արագածոտն) ընդհանուր առմամբ 9.9 հազար հա խաղողի այգի կա։ Այդ մոնիտորինգի վերջնական արդյունքներն այդպես էլ չհրապարակվեցին։
Մրգի և հատապտուղների այգիների մակերեսը, վիճակագրական տվյալների համաձայն, 45 հազար հեկտարից հասել է 46 հազարի, ընդհանուր բերքը` 346 հազար տոննայից դարձել է 361 հազար տոննա։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչների (այդ թվում `արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի) հայտարարությունների համաձայն` վերջին 5 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները սուբսիդավորում են հատկացրել 7 հազար հա ինտենսիվ այգի տնկելու համար։
Միևնույն ժամանակ սուբսիդավորման բաշխման ծրագրի ստուգման ժամանակ չարաշահումներ բացահայտվեցին։ Քրեական գործ հարուցվեց, որի շրջանակում և՛ նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի, և՛ Քերոբյանի նկատմամբ տնային կալանք կիրառվեց։
Եթե հայտարարված 7 հազար հեկտարը համադրենք վիճակագրական տվյալների հետ, ապա 2019-2023 թվականներին (այսինքն` վերջին 5 տարում) մրգատու այգիների մակերեսն ավելացել է 2.5 հազար հեկտարով (43,4–ից դառնալով 46,0 հազար), իսկ խաղողի այգիներինը` կրճատվել 0.9 հազարով (16,5–ից դառնալով 15,6 հազար)։
Ինչ վերաբերում է մշակաբույսերին, ապա ցորենի ցանքատարածություններն ավելացել են 14.6 հազար հեկտարով (մինչև 71,4 հազար), բերքը` մոտ 40 հազար տոննայով, այսինքն` մինչև 178 հազար։
Միաժամանակ կրճատվել են կարտոֆիլի և բանջարեղենի ցանքատարածությունները (երկու դեպքում էլ հազար հեկտարի սահմաններում), թեև բերքի քանակը մնացել է նախկին մակարդակում (բանջարեղենը` մոտ 600-610 հազար տոննա, կարտոֆիլը` 360 հազարից ավելի)։
Ով գողանում է, թող գնա պատասխանատվություն կրի. Փաշինյանը` ինտենսիվ այգիների ծրագրի մասին
Լրահոս
0