https://arm.sputniknews.ru/20240227/hapk-pvokhgvortsakcutjun-2024-zvoravarzhutjunnerin-kmasnakcen-5-erkrneri-zvorakhmber-shvojgu-72777991.html
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցեն 5 երկրների զորախմբեր․ Շոյգու
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցեն 5 երկրների զորախմբեր․ Շոյգու
Sputnik Արմենիա
Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի... 27.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-27T16:17+0400
2024-02-27T16:17+0400
2024-02-27T16:27+0400
սերգեյ շոյգու
զորավարժություններ
հայաստան և հապկ
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_0:0:1594:896_1920x0_80_0_0_3fbb736d86a57dba75d7ffceda76a921.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժության անցկացման մասին, որին կմասնակցեն հինգ երկրների զորակազմերը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։Այդ զորավարժությունները, նրա խոսքով, Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի տարեկան պատրաստության գագաթնակետը կդառնան և ուղղված են գործողությունների համակարգմանը՝ արմատական խմբավորումների կողմից ուժգնացող սպառնալիքի և Կենտրոնական Ասիայում արևմտամետ ՀԿ-ների ապակայունացնող ազդեցության պայմաններում:«Գործողությունը դասագրքեր կմտնի». Շոյգուն պատմել է Պուտինին` ինչպես են գրավել ԱվդեևկանՇոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների հետ է բախվում, այդ թվում՝ «Իսլամական պետության» զինյալների թվի 15 տոկոս աճի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում թմրանյութերի արտադրության գրեթե 20 տոկոս աճի:Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել արևմտամետ հասարակական կազմակերպությունների դերին, որոնք Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ուժեղացրել են հակառուսական հռետորաբանությունը Կենտրոնական Ասիայի երկրներում: Նախարարը կարծում է, որ նրանց գործունեությունը խաթարում է տարածաշրջանի պետությունների ռազմատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ի պատասխան այդ սպառնալիքների՝ Ռուսաստանը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր շահերը պաշտպանելու և ՀԱՊԿ հարավային սահմաններին անվտանգությունն ամրապնդելու նպատակով։Նա հավելել է, որ 2024 թվականին Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի տարածքներում ծրագրված յոթ զորավարժություններին մասնակցության վրա:2024 թվականին Ռուսաստանում կանցկացվեն «Օվկիանոս» ռազմավարական զորավարժություններ․ ՇոյգուՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները կարևոր փուլ կդառնան մասնակից պետությունների ռազմական կոնտինգենտների միջև գործողությունների համակարգման և փորձի փոխանակման գործում, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ժամանակակից սպառնալիքներին հակազդելուն:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0a/12/67425924_116:0:1471:1016_1920x0_80_0_0_5d19c8a6039767deeb00ac6e957c7eac.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ շոյգու, զորավարժություններ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
սերգեյ շոյգու, զորավարժություններ, հայաստան և հապկ, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժություններին կմասնակցեն 5 երկրների զորախմբեր․ Շոյգու
16:17 27.02.2024 (Թարմացված է: 16:27 27.02.2024) Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի տարածքներում ծրագրված յոթ զորավարժություններին մասնակցելու վրա:
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Փոխգործակցություն-2024» զորավարժության անցկացման մասին, որին կմասնակցեն հինգ երկրների զորակազմերը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Այդ զորավարժությունները, նրա խոսքով, Կենտրոնական ռազմական օկրուգի զորքերի տարեկան պատրաստության գագաթնակետը կդառնան և ուղղված են գործողությունների համակարգմանը՝ արմատական խմբավորումների կողմից ուժգնացող սպառնալիքի և Կենտրոնական Ասիայում արևմտամետ ՀԿ-ների ապակայունացնող ազդեցության պայմաններում:
Շոյգուն ընդգծել է, որ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների հետ է բախվում, այդ թվում՝ «Իսլամական պետության» զինյալների թվի 15 տոկոս աճի և Կենտրոնական Ասիայի հանրապետություններում թմրանյութերի արտադրության գրեթե 20 տոկոս աճի:
Նախարարը հատուկ ուշադրություն է դարձրել արևմտամետ հասարակական կազմակերպությունների դերին, որոնք Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ֆոնին ուժեղացրել են հակառուսական հռետորաբանությունը Կենտրոնական Ասիայի երկրներում: Նախարարը կարծում է, որ նրանց գործունեությունը խաթարում է տարածաշրջանի պետությունների ռազմատեխնիկական, տնտեսական և մշակութային համագործակցությունը Ռուսաստանի հետ: Ի պատասխան այդ սպառնալիքների՝ Ռուսաստանը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկում իր շահերը պաշտպանելու և ՀԱՊԿ հարավային սահմաններին անվտանգությունն ամրապնդելու նպատակով։
«Իրավիճակը տարածաշրջանում շարունակում է բարդ մնալ։ Ամենամեծ սպառնալիքը, ինչպես և նախկինում, գալիս է Աֆղանստանի տարածքից»,-ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստում։
Նա հավելել է, որ 2024 թվականին Կենտրոնական ռազմական օկրուգի հիմնական ջանքերը կկենտրոնանան տարածաշրջանի երկրներում ճգնաժամային իրավիճակների լուծման և Ղազախստանի, Ղրղզստանի ու Տաջիկստանի տարածքներում ծրագրված յոթ զորավարժություններին մասնակցության վրա:
ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2024» զորավարժությունները կարևոր փուլ կդառնան մասնակից պետությունների ռազմական կոնտինգենտների միջև գործողությունների համակարգման և փորձի փոխանակման գործում, որն ուղղված է տարածաշրջանում անվտանգության ժամանակակից սպառնալիքներին հակազդելուն: