00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բարձրագույն սպայական կազմը կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց

© Photo : official site of MoD of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 27.02.2024
Բաժանորդագրվել
Որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան վարձատրությունը պետք է բարձր լինի։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Բարձրագույն սպայական կազմի անդամները կստանա 1 մլն 075 հազար դրամ, եթե ատեստավորումը հանձնի գերազանց։ ՀՀ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը` ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին փաթեթը։
Քննարկումը ԱԺ–ն պետք է իրականցնի 24 ժամվա ընթացքում։
Բրուտյանը նշեց, որ ՀՀ զինված ուժերում վարձատրությունը դեռ հիմնված չէ միասնական քաղաքականության վրա։ Այժմ ՀՀ կառավարության նպատակն է ներդնել համարժեք վարձատրության համակարգ, որի ելակետերն են` վարձատրության չափը, համակարգի կառուցվածքը, ինչպես նաև հաստիքները պետք է բխեն բանակի և գործառույթի կոնկրետ բնույթից և նպատակից։
«ՀՀ ԶՈւ–ում յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր կոնկրետ գործով, ու յուրաքանչյուրի ծառայության արդյունքները պետք է լինեն չափելի, ծառայողները պետք է համարժեք վարձատրվեն։ Այդ նպատակով պետք է վերանայվեն հաստիքները, որոնք տարանջատվում են զինվորականի և ոչ զինվորականի։ Ոչ զինվորական հաստիքների մեջ մտնում են քաղաքացիական ծառայողները և աշխատանք կատարողները։ Նրանք պետք է ստանան մրցակցային, մասնավոր հատվածի միջինից բարձր աշխատավարձ, որպեսզի հնարավոր լինի երկրում առկա որակյալ աշխատուժը ներգրավել ՀՀ ԶՈւ»,– հայտարարեց նա։
Ինչ վերաբերում է զինվորական հաստիքներին, ապա դրանք բաժանվում են ըստ մարտական գործառույթների, պլանավորմանն իրականացման, վերահսկման` անմիջական և ոչ անմիջական մասնակցությամբ։ Ըստ Բրուտյանի` այս պարագայում վարձատրությունը պայմանավորված է զինծառայողների որակավորմամբ և ռիսկայնությամբ։
«Այլ կերպ ասած` որքան մեծ է ծառայության ռիսկայնությունը, ինչպես նաև որակավորումը, այնքան բարձր է վարձատրությունը։ Ընդ որում` պահանջվող որակավորումը պարբերաբար պետք է վերահաստատվի, լինի ատեստավորում։ Ռիսկայնությամբ պայմանավորված` վարձատրությունը պետք է իրականացվի հավելավճարներով, որոնց համակարգը կառավարության կողմից ներկայումս վերանայվում է։ Սա նաև մոտիվացիա է ոչ մարտականից մարտականի անցնելու համար»,– ընդգծեց նա։
Ըստ այդմ` բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչև ատեստավորումը կկազմի 209–218 հազար դրամ, առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնելու դեպքում աշխատավարձը միջինացված ավելանում է մոտավորապես 82 հազար դրամով։
Սուրեն Պապիկյանը պայմանագրային զինծառայողներին հորդորել է բազմապատկել ջանքերը
«Ատեստավորման բավարար գնահատականի դեպքում բրիգադի սերժանտի աշխատավարձը կկազմի 418 505 դրամ, լավ գնահատականի դեպքում` 530 505 դրամ, գերազանցի դեպքում` 570 505 դրամ։ Մարտական ծառայության դեպքում շարքային կազմի պայմանագրային զինվորականները առանց ատեստավորման կստանան շուրջ 110 հազար դրամ, ատեստավորումից հետո բավարար գնահատականի դեպքում կստանան 262 հազար դրամ, լավի դեպքում` 489 հազար դրամ, գերազանցի դեպքում` 526 հազար դրամ։ Առանձնահատուկ պայմաններում իրականցնելու դեպքում շարքային կազմի զինվորականների աշխատավարձը կավելանա 115 հազար դրամով, իսկ բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 377 հազար դրամ»,– տեղեկացրեց ՀՀ ՊՆ տեղակալը։
Ինչ վերաբերում է բարձրագույն սպայական կազմին, ապա ատեստավորման բավարար գնահատականի դեպքում այն կկազմի 890 հազար դրամ, լավի դեպքում` 1 մլն 035 հազար դրամ, գերազանցի դեպքում` 1 մլն 075 հազար դրամ։
Լրահոս
0