00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Զելենսկու այցը Հայաստանի` դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու գագաթնակետը կլիներ. քաղաքագետ

© Photo : official site of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Բաժանորդագրվել
Արևմտյան խաղացողները ակտիվորեն փորձում են խաթարել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի գործող իշխանությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցը Երևան կարող է անդառնալի կետ դառնալ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, կարծում է ռուս քաղաքագետ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի փոխտնօրեն Դմիտրի Սուսլովը:
Փորձագետը Sputnik Արմենիային տված մեկնաբանության մեջ նշեց, որ ուկրաինացի առաջնորդի ժամանումը հազիվ թե կապ ունի Հայաստանի իրական շահերի հետ։ Դա, ամենայն հավանականությամբ, վկայում է հավաքական Արևմուտքի ձգտման մասին՝ վերջնականապես խզել Ռուսաստանի կապերը Հայաստանի ներկայիս ղեկավարության հետ։
Չկայացած պաշտոնազրկում. Զելենսկին տանել չի կարողանում, երբ ուրիշին ավելի շատ են ծափահարում
Ավելի վաղ հայկական մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ Զելենսկին առաջիկայում կայցելի Երևան, ըստ որոշ տեղեկությունների՝ այցը կկայանա արդեն մարտի 4-ին: Հայաստանի ԱԳՆ-ն ոչ հերքել, ոչ էլ հաստատել է տեղեկությունը՝ հայտարարելով, որ «բարձր մակարդակի այցերի մասին տեղեկատվությունը տրամադրվում է պատշաճ ժամկետներում»: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այցը տարածաշրջանային է. Զելենսկին նախատեսում է այցելել նաև Բաքու: Սակայն այս տեղեկատվության պաշտոնական հաստատում նույնպես չկա։
Սուսլովի կարծիքով՝ Զելենսկու այցը Երևան կդառնար Ռուսաստանից դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու քաղաքականության գագաթնակետը, քաղաքականության, որը վարում են Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի ներկայիս ղեկավարությունը։ Այդ քաղաքականությունը համակարգային է, այդ քաղաքականությունը կայանում է նրանում, որ թուլացնի և վատթարացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները անվտանգության ոլորտում, միաժամանակ ընդլայնի և խորացնի կապերն այն երկրների հետ, որոնք բացահայտ ցուցադրում են Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու մտադրությունները։
«Պետք է հասկանալ, որ մինչ այս պահը Զելենսկին ոչ մի հետխորհրդային երկիր չի այցելել (հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր- խմբ․), բացի Բալթյան երկրներից։ Բացարձակ ոչ մի երկիր։ Նա ոչ Ղազախստանում է եղել, ոչ Կենտրոնական Ասիայում, ոչ Վրաստանում, ոչ էլ նույնիսկ Մոլդովայում։ Հենց այդ պատճառով նրա այցը Հարավային Կովկասի երկրներ կդառնար այդ քաղաքականության գագաթնակետը, որի դեպքում, ինչպես ասում են, բոլոր դիմակները կպատռվեին»,- ասում է Սուսլովը։
Սուսլովի խոսքով՝ եթե Զելենսկին իսկապես այցելի ոչ միայն Երևան, այլև Բաքու, ապա դա մի փոքր կհարթի այդ բացասական ազդեցությունը, թեև ամբողջովին չի չեզոքացնի այն։ Հայաստանը, ի տարբերություն Ադրբեջանի, պաշտոնապես Ռուսաստանի դաշնակիցն է մնում։
Փորձագետի գնահատմամբ, ընդհանուր առմամբ, իրավիճակը Երևանի և Մոսկվայի հարաբերություններում այս պահին միանշանակ չէ։ Առևտրատնտեսական ոլորտում լուրջ և ինտենսիվ համագործակցությունը պահպանվում է, ապրանքաշրջանառությունը աճում է, Հայաստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միությունում:
Սակայն քաղաքականության և անվտանգության ոլորտում նկատվում է Հայաստանի անթաքույց անցումը Ռուսաստանի հակառակորդների կողմը։ Դա դեռևս անշրջելի չէ, բայց ավելի ու ավելի դժվար է դառնում: Եվ եթե Զելենսկին այցելի Երևան, դա կարող է անդառնալիության կետը դառնալ։ Դա կարող է փակել ներկայիս հայկական ղեկավարության հետ կարգավորման հնարավորությունները, կարծում է նա։
Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ Զելենսկին վճարում է իր սխալների համար
Նշենք, որ Ուկրաինայի նախագահի հնարավոր այցի մասին տեղեկությունը հայտնվել է Երևանի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության նկատելի աճի ֆոնին։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները երկրի հանդեպ: Բացի այդ, նա ռուս բարձրաստիճան անձանց մեղադրել է այն բանում, որ 2023 թվականի աշնանը նրանք հայ ժողովրդին իբր բացահայտ կոչ էին անում տապալել սեփական իշխանությունը։
Լրահոս
0