https://arm.sputniknews.ru/20240226/vostikanutjunn-ahazang-e-stacel-vor-erevani-gjulbenkjan-303-shenqi-bakum-rumb-ka-72725475.html
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ կա
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ կա
Sputnik Արմենիա
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհանիսյանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը: 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T15:35+0400
2024-02-26T15:35+0400
2024-02-26T15:46+0400
ռումբ
ահազանգ
երևան
ներքին գործերի նախարարություն (նգն)
հհ ոստիկանություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41926111_0:67:1600:968_1920x0_80_0_0_1c5d5d79418dccbcce3833ae8b5cbbe9.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։Լրատվամիջոցի տեղեկացմամբ` դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհանիսյանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:Ժամանել են նաև հրշեջ–փրկարարական և սակրավորական ջոկատներ:Բարձրահարկ շենքերի տարածքը սահմանազատել են, տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:Նշենք, որ օրեր առաջ ևս ոստիկանները նույն տարածքում` Երևանի Գյուլբենկյան 33 հասցում, հայտնաբերել են պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/0b/41926111_127:0:1551:1068_1920x0_80_0_0_7e3cc41a529b0cd908d67757e0bc5cbd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումբ, ահազանգ, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
ռումբ, ահազանգ, երևան, ներքին գործերի նախարարություն (նգն), հհ ոստիկանություն
Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ կա
15:35 26.02.2024 (Թարմացված է: 15:46 26.02.2024) Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհանիսյանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն այսօր 13:40-ի սահմաններում ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Լրատվամիջոցի տեղեկացմամբ` դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, ՀՀ ոստիկանության պետ Արամ Հովհանիսյանը, Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանը:
Ժամանել են նաև հրշեջ–փրկարարական և սակրավորական ջոկատներ:
Բարձրահարկ շենքերի տարածքը սահմանազատել են, տեղում աշխատում են Ազգային անվտանգության ծառայության հատուկ խմբերը:
Տեղում է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Նշենք, որ օրեր առաջ ևս ոստիկանները նույն տարածքում` Երևանի Գյուլբենկյան 33 հասցում,
հայտնաբերել են պայթուցիկ սարքի նմանվող առարկա։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։