https://arm.sputniknews.ru/20240226/vashingtvonum-akcia-e-kazmakerpvel-i-hishatak-sumgajiti-ev-baqvi-hajkakan-jarderi-72744488.html
Վաշինգտոնում ակցիա է կազմակերպվել ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի
Վաշինգտոնում ակցիա է կազմակերպվել ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի
Sputnik Արմենիա
Ցույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T21:15+0400
2024-02-26T21:15+0400
2024-02-26T21:17+0400
ամն
ադրբեջան
սումգայիթ
ջարդեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72743460_0:0:1440:810_1920x0_80_0_0_982175e55a419f75fbd75a4e02c4385f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ամերիկայի հայ դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում` ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։ Տեղեկությունը հայտնում է ՀՅԴ–ն։ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված ակցիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ Նշվել է, որ այս բոլոր իրադարձությունները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայկական քաղաքականության դրսևորումներ էին։Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են հղել համայնքային բոլոր ներկայացուցիչներին քայլեր ձեռնարկել և աջակցել Ամերիկայի հայ դատի գրասենյակի կողմից քաջալերվող Հայկական պաշտպանության ակտի ընդունմանը, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Թուրքիայից ու Ադրբեջանից ֆինանսական միջոցները դուրս բերելուն:Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72743460_180:0:1260:810_1920x0_80_0_0_0efdbcad2930ca567a08645d13b8d8d8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, ադրբեջան, սումգայիթ, ջարդեր
ամն, ադրբեջան, սումգայիթ, ջարդեր
Վաշինգտոնում ակցիա է կազմակերպվել ի հիշատակ Սումգայիթի և Բաքվի հայկական ջարդերի
21:15 26.02.2024 (Թարմացված է: 21:17 26.02.2024) Ցույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ամերիկայի հայ դատի երիտասարդական գրասենյակը բողոքի ցույց է անցկացրել Վաշինգտոնում` ի հիշատակ Սումգայիթում և Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՅԴ–ն։
ԱՄՆ–ում Ադրբեջանի դեսպանատան առջև կազմակերպված ակցիայի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև 2023 թ․ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտմանը։ Նշվել է, որ այս բոլոր իրադարձությունները Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հակահայկական քաղաքականության դրսևորումներ էին։
Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաև կոչ են հղել համայնքային բոլոր ներկայացուցիչներին քայլեր ձեռնարկել և աջակցել Ամերիկայի հայ դատի գրասենյակի կողմից քաջալերվող Հայկական պաշտպանության ակտի ընդունմանը, որը վերաբերում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելուն և Թուրքիայից ու Ադրբեջանից ֆինանսական միջոցները դուրս բերելուն:
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։