00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:56
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ–ն հիմա էլ կարող էր օգնել. Պուխովը պարզաբանել է` ինչ է պետք հայկական բանակին

© Sputnik / STR / Անցնել մեդիապահոցԱԹՍ
ԱԹՍ - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
ԱԹՍ
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետը կարծում է, որ արևմտյան տեխնիկայի նմուշների հատուկենտգնումները Հայաստանի պաշտպանունակության խնդիրը չեն լուծի, պաշտպանության ընդհանուրհայեցակարգ է հարկավոր։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը նույնիսկ հիմա շարունակում է որոշակի ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին, ավելին՝ կարող էր Հայաստանին գումար հատկացնել բարեկամ պետություններից զենք գնելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց հայտնի ռազմական փորձագետ, Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը։
Պուխովի խոսքով՝ Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության պատճառով ռուսական պաշտպանական արդյունաբերության հնարավորությունները թույլ չեն տալիս լիարժեք մատակարարել այն համակարգերը, որոնց կարիքն ունի Հայաստանը։ Սակայն ՀՀ–ին զենք-զինամթերքով ապահովելու հարցը կարելի է այլ տարբեր միջոցներով լուծել։
«Հայտնի հանգամանքների բերումով (նկատի ունի ռազմական հատուկ գործողությունը. խմբ.) հնարավոր չէ կոնկրետ խոսել Հայաստան մատակարարումների, ծավալների մասին։ Բայց այն, որ Ռուսաստանը շարունակում է Հայաստանին օգնություն հատկացնել նույնիսկ հիմա, հաստատված փաստ է։ Ավելին` ինձ թվում է, որ Ռուսաստանը կարող էր որոշակի գումար հատկացնել Հայաստանին, որպեսզի նա կարողանա զենք գնել բարեկամ երկրներից։ Եթե Հայաստանն ինքը չի կարող, ապա ՌԴ-ն կարող է փողով օգնել։ Բայց այդ ամենը փակ բանակցությունների հարց է, ոչ թե բաց հայտարարությունների»,- ասաց փորձագետը։
Պուխովը նշեց, որ իր տեղեկություններով՝ ԱՄՆ-ն մի քանի անգամ արգելափակել է Իրանից զենք գնելու գործարքները, Հայաստանի ու Իրանի միջև գործարքները շատ մոտ են եղել իրականացմանը, ընդ որում՝ հենց իրանական վարկերով։ Իսկ փորձեր արել են ինչպես Հայաստանի գործող ղեկավարությունը, այնպես էլ նախորդ ղեկավարությունները։
Անդրադառնալով բանակաշինության ներկա փուլին` Պուխովը նշեց, որ Հայաստանը պետք է առաջին հերթին մտածի Իսրայելի նման համընդգրկուն պաշտպանություն կառուցելու մասին, որպեսզի յուրաքանչյուր երրորդը կարողանա ԱԹՍ կառավարել. Հայաստանի զինված ուժերի «ՆԱՏՕ-ական կառուցման» մասին խոսակցությունները, Ֆրանսիայից կամ Արևմուտքի այլ երկրներից ինչ-որ հատուկենտ գնումները հանրապետության պաշտպանունակության ամրապնդման հարցը չեն լուծի։
Հնդկական սպառազինությունը սարսափելի դժոխք է․ փորձագետը` ՀՀ–ի ձեռք բերած զենքի մասին
Անհրաժեշտության դեպքում Ադրբեջանն ու Թուրքիան կարող են կանխարգելիչ հարված հասցնել այդ արևմտյան սպառազինությունների տեղակայման վայրերին։ Եվ պատկերավոր ասած` այդ դժբախտ «Կեսարներին» (САУ CAESAR՝ ֆրանսիական արտադրության ինքնագնաց հրետանային կայանքներ) սպասարկող անձնակազմերը չեն հասցնի անկողնուց վեր կենալ։ Իսկ եթե Հայաստանը տոտալ պաշտպանություն ունենա, և յուրաքանչյուր երրորդ քաղաքացին կարողանա փոքր ԱԹՍ–ներ կառավարել, ապա զինված հակամարտության դեպքում Հայաստանը հակառակորդին ուղղակի հսկայական կորուստներ կհասցնի։ Պուխովի խոսքով՝ եթե նույն ՀԱՄԱՍ-ը հազարավոր ոչ մեծ դրոններ ունենար, ինչպես Ռուսաստանն ու Ուկրաինան հիմա ունեն ռազմաճակատի գծում, ապա իսրայելցիների կորուստներն ավելի լուրջ կլինեին։
«Պետք է ասիմետրիկ մտածել, նայել։ ՆԱՏՕ-ական շինարարություն․․․ Ոչ ոք չի վիճում, որ ավելի լավ է լինել հարուստ և առողջ, վատ է լինել աղքատ ու հիվանդ։ Դա եթե պատկերավոր համեմատենք ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ։ Բայց ՆԱՏՕ-ական կառուցումը 20-30 տարի է տևելու։ Նայեք, թե որքան դանդաղ էր դրան գնում Լեհաստանը, թեև բոլոր նախադրյալներն ուներ՝ ՀՆԱ-ի աճ, ինտեգրում, մարդկային կապիտալ»,- ասաց Պուխովը։
Ըստ նրա` չի կարելի ինչ-որ մոգական փրկիչների հավատալ, պետք է սթափ գնահատել իրավիճակը։ Իհարկե, դա դժվար է անել, հատկապես այն իրավիճակում, երբ երկիրը ծանր պարտություն է կրել։ Բայց միևնույնն է` պետք է ուշքի գալ։ Եվ նման վերաիմաստավորման, սեփական սխալների վրա աշխատելու օրինակներ պատմության մեջ շատ կան։ Պուխովի տեսանկյունից՝ Հայաստանը կարող էր սովորել հենց թեկուզ ամերիկացիներից, որոնք Վիետնամում պարտվելուց հետո «արնախառը փսլինքը սրբեցին և առաջ գնացին», իսկ Աֆղանստանից խայտառակ փախուստի դիմելուց հետո ձևացնում են, թե ոչինչ չի եղել։
Լրահոս
0