https://arm.sputniknews.ru/20240226/nvor-areshum-pajtjunic-tuzhats-86-amja-kiny-mahacel-e-72730589.html
Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է
Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է
Sputnik Արմենիա
Տարեց կինը շուրջ երեք շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել։ 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T18:05+0400
2024-02-26T18:05+0400
2024-02-26T18:10+0400
նոր արեշ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71940615_0:240:1280:960_1920x0_80_0_0_19d7c15381b69461c18236cafa2ef023.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5–ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Ավելի ուշ տղամարդուն տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն։Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։Պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ։
նոր արեշ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/05/71940615_0:0:1280:960_1920x0_80_0_0_4732a2ddaac666e3961b2ba5e987790f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նոր արեշ
Նոր Արեշում պայթյունից տուժած 86-ամյա կինը մահացել է
18:05 26.02.2024 (Թարմացված է: 18:10 26.02.2024) Տարեց կինը շուրջ երեք շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ թաղամասում փետրվար 5–ի պայթյունից տուժած 86-ամյա Ռոզա Նազարյանը մահացել է։ Այս մասին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Նոր Արեշի 34-րդ փողոցի բնակիչներից մեկը։
«Ռոզա տատիկը մի քանի օր առաջ մահացել է։ Երեկ նրա հուղարկավորությունն էր։ Այնքան լավ կին էր, բոլորս շատ էինք սիրում նրան»,– ասաց բնակիչը։
Տարեց կինը շուրջ 3 շաբաթ «Էրեբունի» ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում է եղել, մահացել է հենց այնտեղ։ Փետրվարի 25–ին կնոջը հուղարկավորել են։
Հիշեցնենք` փետրվարի 5–ին` ժամը 11։30-ի սահմաններում,
պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։
Փրկարարները փլատակներից դուրս են բերել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ
Ռոզա Նազարյանին (ծնված 1938 թ․) և 23-րդ տան բնակիչ
Հրանտ Սարգսյանին (ծնված 1994 թ․)։ Ավելի ուշ տղամարդուն տեղափոխել են Այրվածքաբանության կենտրոն։
Փլատակներից դուրս են բերվել նաև ամուսինների դիեր։ Մահացածներն են 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանը և 54-ամյա Գայանե Եղոյանը։