00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է․ Տիգրան Ավինյան

© Sputnik / Zara MikaԿոնդ թաղամասը
Կոնդ թաղամասը - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Բաժանորդագրվել
Սեփականաշնորհման համար մեկ քառակուսի մետրի արժեքը սահմանվել է 139-214 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը հետաքրքրվեց, թե այս ընթացքում ինչ քայլեր են ձեռնարկվել կոնդեցիների իրավունքների պաշտպանության, տասնամյակներով նրանց տնօրինած տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար։
«Այս ամբողջ նախաձեռնության տրամաբանությունը նրանում էր, որ կոնդեցիներն իրենց իրավունքները կարողանան առավելագույնս պաշտպանել՝ հաշվի առնելով, որ տասնամյակներով իրենց փաստացի սեփականության հատվածներն իրենց սեփականությունը չեն հանդիսացել»,- ասաց Ավինյանը։
Քաղաքապետին զեկուցվեց, որ Կոնդ թաղամասի շենք-շինությունների օրինականացման հետ կապված այս պահին կա 254 դիմում, որոնցից 54-ի մասով կա քաղաքապետի որոշման նախագիծ, իսկ 25-ի վերաբերյալ՝ քաղաքապետի որոշում։
Կոնդի վերակառուցման ժամանակ բնակիչների իրավունքները պետք է լինեն առաջնահերթ. Ավինյան
«Ովքեր ունեն քաղաքապետի որոշում, ծանուցվել են ավագանու որոշման մասին սեփականաշնորհման վճարների հետ կապված։ Դեռևս կատարված վճարումներ չկան։ Ըստ գոտիականության՝ մեկ քառակուսի մետրի արժեքը 214 կամ 139 հազար դրամ է»,- հայտնեցին քաղաքապետին։
Այս պահին 25 որոշումների մասով 100 հազարից մինչև 650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ կան։
«Հաշվի առնելով, որ քաղաքաշինական ծրագիր է իրականացվելու, հասկանանք, թե ինչպես կարող ենք կապել հետագա իրացման ծրագրի հետ և լուծումներ գտնել»,- հանձնարարեց քաղաքապետը։
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։
2023-ին Ավինյանն ասել էր, որ Կոնդի վերակառուցման` «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի ծրագիրն արդեն գործնական փուլ է մտել։
Լրահոս
0