00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Յուրաքանչյուրը պետք է ճանապարհորդի». ՀՀ–ում զբոսաշրջային նոր նախագիծ է գործարկվել

© Sputnik / Aram NersesyanԴիլիջան
Դիլիջան - Sputnik Արմենիա, 1920, 26.02.2024
Դիլիջան
Բաժանորդագրվել
Այս նախագիծը նոր հորիզոններ է բացում ներառական զբոսաշրջության համար` ճանապարհորդությունն ավելի հասանելի և հաճելի դարձնելով բոլորի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանում գործարկվել է «Հասանելի Դիլիջան» նոր նախագիծը, որն ուղղված է ներառական զբոսաշրջության զարգացմանը և մասնավորապես սահմանափակ լսողական հնարավորություններ (այդ թվում` խուլերի և խուլուհամրերի) ունեցող մարդկանց աջակցելու համար։
Նախագիծն իրականացրել է «GoToDili» թիմը ՀՀ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ և «AR-trails»–ի հետ համագործակցությամբ։
«Հասանելի Դիլիջան» նախագիծը թույլ է տալիս երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն) առցանց շրջայց-տուրեր անցնել վիրտուալ սուրդոթարգմանիչների օգնությամբ։
Ծրագրին մասնակցելու համար բավական է ներբեռնել «AR-Trails» հավելվածը, որում հասանելի է երեք հետաքրքրաշարժ պրոդուկտ` քաղաքային էքսկուրսիա գեղատեսիլ Դիլիջանով, քայլարշավ Ազգային պարկով և այցելություն վիրտուալ տեղեկատվական կենտրոն։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան
Հավելվածը ոչ միայն ցույց կտա երթուղին, այլև թույլ կտա վիրտուալ թարգմանիչ զբոսավարների շնորհիվ ծանոթանալ շրջանի տեսարժան վայրերին։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն ընդգծեց այս նախաձեռնության կարևորությունը` հավելելով, որ դրա շնորհիվ Հայաստանում շրջագայելը հասանելի կդառնա բոլորի համար։
«Մենք ձգտում ենք, որ մեր երկրի յուրաքանչյուր հյուր, անկախ ֆիզիկական սահմանափակումներից, կարողանա լիարժեք վայելել ճանապարհորդությունը, բացահայտել բացառիկ վայրերն ու վառ տպավորություններ ստանալ», – ասաց Պօղոսեանը։
«Հասանելի Դիլիջան» նախագիծն իրականություն է դարձել «GoToDili»–ի (զբաղվում է Դիլիջանի տարածքի կառավարմամբ և մարկետինգով) ջանքերի և «Impulse Management Company» աջակցության շնորհիվ «Դիլիջանի զարգացման ծրագրի» շրջանակում, որը 2012 թվականին նախաձեռնել էին Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդը։
Այս տարվա հունվարին ավելի քիչ զբոսաշրջիկ է Հայաստան այցելել, քան 2023–ի հունվարին
Լրահոս
0