https://arm.sputniknews.ru/20240226/inch-partavvorutjunner-uni-petutjuny-shvou-biznesi-araj-nakhkin-nakharari-ditarkumnery-72727995.html
Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը շոու բիզնեսի առաջ. նախկին նախարարի դիտարկումները
Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը շոու բիզնեսի առաջ. նախկին նախարարի դիտարկումները
Sputnik Արմենիա
Վարդան Արամյանի դիտարկմամբ` պետության կողմից «հերոս» հռչակված հարկատուն ունի բոլոր իրավունքները`պետությունից ու կառավարությունից պահանջելու պատշաճ որակով... 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T22:37+0400
2024-02-26T22:37+0400
2024-02-26T22:37+0400
նիկոլ փաշինյան
վարչապետ
հարկեր
վարդան արամյան
բիզնես
երգիչ
հարկային օրենսգիրք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69150923_0:84:1600:984_1920x0_80_0_0_9f961462fee9fbd44a700cc864e7086f.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները համարվում են ռեզիդենտ, այսինքն` տարվա 365 օրերից առնվազն 181–ը եղել են ՀՀ–ում, ապա պետք է իրենց եկամտից հարկ վճարեն պետությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի` բուռն քննարկման արժանացած հայտարարությանը։Նշենք, որ փետրվորի 23–ին Փաշինյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք չեն պատրաստվում հարկեր վճարել, օրինակ՝ Լոս Անջելես գնալիս պետք է չօգտվեն դեպի օդանավակայան տանող ճանապարհից, որը կառուցվել է ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարած քաղաքացիների հաշվին։Խնդիրը նոր չէ։ Շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկման խնդրի մասին բարձրաձայնվել էր դեռ 2018թ-ի սեպտեմբերին, երբ ՊԵԿ–ը հայտարարեց, որ բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի խախտում է։Ինչ վերաբերում է արտասահմանյան համերգներին ու շրջագայություններին, այս դեպքում գործում է նույն իրավական կարգավորումը, ինչ ցանկացած այլ արտագնա աշխատանքի պարագայում։Շոուի և PR-ի համար. փաստաբանը «զղջալու օրենքի» մեջ այլ նպատակ է տեսնումՎարդան Արամյանը շեշտում է, որ աշխարհում այսօր լայնորեն կիրառվում է կրկնակի հարկումը բացառելու սկզբունքը, ինչի համար երկրներն իրար հետ կնքում են համապատասխան համաձայնագրեր։ Դրանց հիմքում նույնպես դրված է ռեզիդենտության սկզբունքը։Բայց հարկատուների դժգոհության մակարդակը, նրա խոսքով, պայմանավորված է վճարված հարկերի ու պետությունից ստացած ծառայությունների որակի համամասնությամբ։«Աշխարհում գոյություն ունի հարկատուների բավարարվածության ցուցիչ։ Եթե, օրինակ, նույն շոու բիզնեսի ներկայացուցիչը, նույն հարկատուն տեսնում է, որ ինքը հարկ է վճարում, բայց այն ծառայությունները, որոնք պետք է պետությունն իրեն մատուցի,պատշաճ մակարդակով չեն ապահովվում, հարկատուի մոտ դժգոհություն է առաջանում։ Կամ տեսնում ենք, որ պետական համակարգում պարգևավճարներ են վճարվում, բայց երբ հարկատուն նամակ է գրում կառավարությանը` ամիսներով պատասխան չի ստանում, կամ որոշումներ է պետք կայացնել, չեն կայացվում, սա արդեն նվազեցնում է հարկատուի շարժառիթները, որպեսզի իր պարտավորությունները կատարի»,– նկատում է մասնագետը։Հարկ վճարե՞լ, թե՞ եղեգ հնձել. շոու բիզնեսի ներկայացուցիչների արձագանքը Փաշինյանի ելույթինՎարդան Արամյանի դիտարկմամբ` պետության կողմից «հերոս» հռչակված հարկատուն ունի բոլոր իրավունքները պետությունից ու կառավարությունից պահանջելու բոլոր այն ծառայությունները` պատշաճ որակով, որոնց համար նա հարկ է վճարում։Հիշեցնենք` փետրվարի 8-ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է:Նրա դիտարկմամբ` այդ քաղաքացու վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:Վարչապետի հռչակած այս կարգախոսն այսօր լայնորեն կիրառվում է պետության պատրաստած սոցիալական գովազդային արշավներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1a/69150923_89:0:1512:1067_1920x0_80_0_0_20e69fe2a65d147bcd213d368a970b07.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, վարչապետ, հարկեր, վարդան արամյան, բիզնես, երգիչ, հարկային օրենսգիրք
նիկոլ փաշինյան, վարչապետ, հարկեր, վարդան արամյան, բիզնես, երգիչ, հարկային օրենսգիրք
Ի՞նչ պարտավորություններ ունի պետությունը շոու բիզնեսի առաջ. նախկին նախարարի դիտարկումները
Վարդան Արամյանի դիտարկմամբ` պետության կողմից «հերոս» հռչակված հարկատուն ունի բոլոր իրավունքները`պետությունից ու կառավարությունից պահանջելու պատշաճ որակով մատուցել բոլոր այն ծառայությունները, որոնց համար ինքը հարկ է վճարում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Եթե շոու բիզնեսի ներկայացուցիչները համարվում են ռեզիդենտ, այսինքն` տարվա 365 օրերից առնվազն 181–ը եղել են ՀՀ–ում, ապա պետք է իրենց եկամտից հարկ վճարեն պետությանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախկին նախարար, հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի` բուռն քննարկման արժանացած հայտարարությանը։
Նշենք, որ փետրվորի 23–ին
Փաշինյանը հայտարարել էր, որ շոու բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք չեն պատրաստվում հարկեր վճարել, օրինակ՝ Լոս Անջելես գնալիս պետք է
չօգտվեն դեպի օդանավակայան տանող ճանապարհից, որը կառուցվել է ՀՀ–ում աշխատած ու հարկ վճարած քաղաքացիների հաշվին։
«Եթե շոու բիզնեսի ներկայացուցիչներն իրենց տնտեսական շահերի կենտրոնով գտնվում են ՀՀ–ում, այսինքն` իրենց ընտանիքը, տունը, տեղը, ամեն ինչ ՀՀ–ում է, ուրեմն ՀՀ–ն իրենց մատուցում է որոշակի ծառայություններ` անվտանգության, դատական, կրթական, առողջապահական և այլն, ապա տրամաբանված է, որ իրենց եկամտից պետք է որոշակի մասհանում կատարեն պետությանը»,– ասաց Արամյանը։
Խնդիրը նոր չէ։ Շոու բիզնեսի ներկայացուցիչների հարկման խնդրի մասին բարձրաձայնվել էր դեռ 2018թ-ի սեպտեմբերին, երբ ՊԵԿ–ը հայտարարեց, որ բավական բարձր վարձատրվող երգիչները տասնամյակներ շարունակ հարկային հայտարարագրեր չեն ներկայացրել, հարկեր չեն վճարել, ինչը օրենքի խախտում է։
Ինչ վերաբերում է արտասահմանյան համերգներին ու շրջագայություններին, այս դեպքում գործում է նույն իրավական կարգավորումը, ինչ ցանկացած այլ արտագնա աշխատանքի պարագայում։
Վարդան Արամյանը շեշտում է, որ աշխարհում այսօր լայնորեն կիրառվում է կրկնակի հարկումը բացառելու սկզբունքը, ինչի համար երկրներն իրար հետ կնքում են համապատասխան համաձայնագրեր։ Դրանց հիմքում նույնպես դրված է ռեզիդենտության սկզբունքը։
«Եթե ՀՀ քաղաքացին արտերկրում այլ երկրի ֆինանսական աղբյուրներից ստացել է որոշակի եկամուտ և վճարել է եկամտային հարկ, ենթադրենք` 25 տոկոս, իսկ մեր երկրում դրույքը 25 տոկոս է, ապա նա ՀՀ–ում ոչինչ պետք է չվճարի։ Բայց եթե արտերկրում վճարել է 18 տոկոս, ապա ՀՀ–ում պետք է վճարի ևս 2 տոկոս տարբերությունը ՀՀ բյուջե, քանի որ նա ՀՀ ռեզիդենտ է, ՀՀ–ն է նրա հիմնական հանրային ծառայություններ մատուցողը, ՀՀ–ն է ապահովում նրա հիմնական տնտեսական շահերի կենտրոնի անվտանգությունը և այլն»,– մեկնաբանում է նախկին նախարարը` միաժամանակ շեշտելով, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ հարկատուները ուրախությամբ են վճարում հարկերը։
Բայց հարկատուների դժգոհության մակարդակը, նրա խոսքով, պայմանավորված է վճարված հարկերի ու պետությունից ստացած ծառայությունների որակի համամասնությամբ։
«Աշխարհում գոյություն ունի հարկատուների բավարարվածության ցուցիչ։ Եթե, օրինակ, նույն շոու բիզնեսի ներկայացուցիչը, նույն հարկատուն տեսնում է, որ ինքը հարկ է վճարում, բայց այն ծառայությունները, որոնք պետք է պետությունն իրեն մատուցի,պատշաճ մակարդակով չեն ապահովվում, հարկատուի մոտ դժգոհություն է առաջանում։ Կամ տեսնում ենք, որ պետական համակարգում պարգևավճարներ են վճարվում, բայց երբ հարկատուն նամակ է գրում կառավարությանը` ամիսներով պատասխան չի ստանում, կամ որոշումներ է պետք կայացնել, չեն կայացվում, սա արդեն նվազեցնում է հարկատուի շարժառիթները, որպեսզի իր պարտավորությունները կատարի»,– նկատում է մասնագետը։
Վարդան Արամյանի դիտարկմամբ` պետության կողմից «հերոս» հռչակված հարկատուն ունի բոլոր իրավունքները պետությունից ու կառավարությունից պահանջելու բոլոր այն ծառայությունները` պատշաճ որակով, որոնց համար նա հարկ է վճարում։
Հիշեցնենք` փետրվարի 8-ին ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է:
Նրա դիտարկմամբ` այդ քաղաքացու վճարած հարկերի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը:
Վարչապետի հռչակած այս կարգախոսն այսօր լայնորեն կիրառվում է պետության պատրաստած սոցիալական գովազդային արշավներում։