https://arm.sputniknews.ru/20240226/hh-nakhagahn-u-quvejti-despany-qnnarkel-en-vizaneri-azatakanacman-hnaravvorutjuny-72728652.html
ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման հնարավորությունը
ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման հնարավորությունը
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանն ու Քուվեյթի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խորացնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։ 26.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-26T17:22+0400
2024-02-26T17:22+0400
2024-02-26T17:22+0400
հայաստան
քուվեյթ
վահագն խաչատուրյան
դեսպան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72727173_0:111:1600:1011_1920x0_80_0_0_1a597695d24e9aa64c5e5c6fd2f24214.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին քննարկել են երկու երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ցանկանում են խորացնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։Դեսպանն իր հերթին նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին:Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։Հիշեցնենք, որ Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականի հուլիսի 8-ին։ 2018 թվականին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհը:ՀՀ վարչապետը Քուվեյթի հետ հարաբերությունների առավել խորացման հույս ունի
քուվեյթ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1a/72727173_18:0:1441:1067_1920x0_80_0_0_9a52b758e9f75b41730b8cd77df1c576.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, քուվեյթ, վահագն խաչատուրյան, դեսպան
հայաստան, քուվեյթ, վահագն խաչատուրյան, դեսպան
ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են վիզաների ազատականացման հնարավորությունը
Վահագն Խաչատուրյանն ու Քուվեյթի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խորացնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին քննարկել են երկու երկրների միջև ուղիղ թռիչքների իրականացման և մուտքի արտոնագրային ռեժիմի փոխադարձ ազատականացման հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ ցանկանում են խորացնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Խաչատուրյանը կարևորել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի պահպանումը, որին կարող են նպաստել թե՛ բարձրաստիճան փոխայցելությունները, թե՛ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների պարբերական խորհրդակցությունների անցկացումը:
Դեսպանն իր հերթին նշել է, որ դիվանագիտական առաքելության ընթացքում իր ջանքերն է ներդնում երկկողմ հարաբերությունների ամրապնդման և փոխգործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում համագործակցության խորացման շուրջ հարցեր: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության, տուրիզմի և այլ ոլորտներում Հայաստանի և Քուվեյթի փոխգործակցության առկա ներուժի լիարժեք իրականացման ուղիներին և անհրաժեշտ միջոցառումների խթանման հնարավորություններին:
Կողմերն ընդգծել են երկու երկրների միջև քաղաքական խորհրդակցությունների և խորհրդարանական դիվանագիտության ակտիվացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունն ինչպես նաև Քուվեյթի հետ տնտեսական համագործակցության խորացումը հատկապես ներդրումային ոլորտում։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Քուվեյթի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1994 թվականի հուլիսի 8-ին։ 2018 թվականին պաշտոնական այցով Հայաստան էր եկել Քուվեյթի սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Հինդ Սաբիհ Ալ-Սաբիհը: